Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 1 տարի առաջ - 12:30 14-11-2024

Փաշինյանն ու իր կողքինները կոռուպցիայով են հարստանում․ հարցում

Օրերս մամուլը գրել էր, Վեդու համայնքապետ Գարիկ Սարգսյանը 1 մլն դոլարի պայմանագրեր է կնքել «Նոյավան» ՍՊԸ-ի հետ։ Հարկ է նշել, որ «Նոյավան» ՍՊԸ-ի 100% բաժնետերը Գրիգոր Մանուկյանն է, որը Վեդի համայնքի ՔՊ-ական ղեկավար Գարիկ Սարգսյանի մորեղբայրն է։

Այս լուրը քննադատության էր արժանացել, հատկապես համացանցում օգտատերերը գրում էին, որ սա կոռուպցիայի վառ դրսևորում է, ինչի դեմ իբր պայքարելու են եկել Փաշինյանն ու իր թիմակիցները։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքում, անցորդներին հարց ուղղել․ «ՔՊ-ական մարզպետ Գարիկ Սարգսյանը 1 մլն դոլարի պայմանագիր է կնքել իր քեռու ընկերության հետ, դա կոռուպցիա համարո՞ւմ եք»։

Հարցվածներից մեկն այսպես արտահայտեց իր կարծիքը․ «Իհարկե, առանց կոռուպցիա չի լինի, մեր երկրում բոլորը կոռուպցիայի վրա են նստած»։

Մի տղամարդ էլ պատասխանելով հարցին ասաց,որ դա նորմալ է․ «Մարդն իր համար գործունեություն է ծավալում, ի՞նչ կա դրա մեջ»։

Մեկ այլ քաղաքացու խոսքով էլ, եթե խոսքը ՔՊ-ին է վերաբերում ապա միանշանակ կոռուպցիա է․ «Մեկ վարչապետը չի հաստանում, մեկ իր կինը, մեկ էլ կողքի հավաքվածները։ 75 տարեկան մարդ եմ ինչի՞ եմ ոտքով ման գալիս, երեկվա լակոտները եկել՝ միլիարդներից են խոսում»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
19:26 Վարդուհի Վարդանյանի թոռնուհին նշում է 4-ամյակը
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան