Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 12:07 14-11-2024

ՀՀ քաղաքացինե՛ր, դուք միլիարդատեր եք, դուք Հայաստան ունեք․ ՔՊ-ական Հակոբ Արշակյանը՝ հայ ժողովրդին

Երբ խոսում ենք իրական և պատմական Հայաստանի հակադրության մասին, խոսում ենք այն բանի մասին, որ մարդիկ անուրջներով չապրեն, այդ թվում՝ դուք, որովհետև մարդը, որը գնում է խաղամոլությամբ է զբաղվում, նրանից է, որ նա անուրջներով է ապրում, իրեն թվում է, թե միլիոնատեր է դառնալու: Այդ մասին Ազգային ժողովում 2025 թվականի պետբյուջեի քննարկման ժամանակ ասաց ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը՝ անդրադառնալով ընդդիմության՝ իրական Հայաստանի վերաբերյալ քննադատությանը:

«Իրական Հայաստանն էլ է դրա մասին. դուք ուզում եք՝ մարդիկ գնան, կազինո խաղան: Գիտե՞ք ինչի վրա, պատմական Հայաստանի: Ձեռք կբերեք պատմական Հայաստան, գնացե՛ք և 1000 դոլար դրեք, կազինոյում կրվեք ձեր էսօրվա ունեցածը, ձեր քրտինքը, ձեր ծնողների վաստակը, այսօրվա ունեցած ձեր տունը, որովհետև Վանա լճի ափին վաղը կարող է վիլլա ունենաք: Դա, խայտառակ անուրջներ սնելով, մարդկանց դեպի կազինոներն ուղղորդելու տրամաբանություն է, որովհետև մենք ասում ենք՝ իրական Հայաստանում ձեր ամենօրյա քրտինքով պետք է դառնաք այդ միլիարդատերը, և դուք այսօր արդեն միլիարդատեր եք, որովհետև ՀՀ ունեք, անկախություն ունեք: Դրան հոգատարությամբ վերաբերվեք: Ամեն քաղաքացու հոգատարությամբ վերաբերվեք, ամեն աղբ թափողին ասեք՝ ես կվերցնեմ քո փոխարեն աղբը: Խնդրում եմ, մի՛ գցիր այդ աղբը, որովհետև սա մեր բոլորի տունն է: Սա՛ է մեր բոլորի տունը, և այդ տունն ունի սահմաններ: Պետք չէ սնել մարդկանց երազներով, պետք չէ սնել մարդկանց ատելությամբ»,- նշեց նա։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը