Ներքին Տեսանյութ 8 ամիս առաջ - 16:48 13-11-2025

Հասկանում եմ՝ դուք արհամարհած ունեք օրենքի պահանջը, դուք միայն ատելություն ու չարություն եք քարոզում

Սիրելի հայրենակիցներ, քննարկվում է 2026 թվականի գլխավոր ֆինանսական փաստաթուղթը, բյուջեի նախագիծը, որը եթե կարճ ձևակերպումով ասեմ, հույսերի, նպատակների, հայ ժողովրդին տրված խոստումների ձախողումը արձանագրող փաստաթուղթը: Ցավոք, այս փաստաթղթում ոչ միայն բացակայում է Արցախ անվանումը, այլ նաև այն բոլոր հիմնական խոստումները, որոնք կապված էին հայ ժողովրդի այս կարևոր հատվածի, այս կարևոր պետականության պաշտպանության հետ: Եվ այդ խոստման հեղինակը ու ձախողման հեղինակը այսօրվա իշխանությունն է, որը այս ամբիոնից, և ոչ միայն այս ամբիոնից, հպարտորեն հայտարարում է, որ Արցախից ազատվելով փրկել ենք Հայաստանի Հանրապետության պետականությունը: Սա հերթական քայլն է, հերթական կեղծիքն է, որը փորձ է արվում ներկայացնել իբրև թե փրկություն: Այս մասին այսօր ԱԺ-ում 2026թ․ բյուջեի նախագծի քննարկման ժամանակ իր ելույթում ասաց ընդդիմադիր պատգամավոր Արծվիկ Մինասյանը։

«Ատելության գեներատոր իշխանության ներկայացուցիչները գիշեր-ցերեկ ամեն վայրկյան այս և այլ ամբիոններից քարոզում են ատելություն, քարոզում են հայ ժողովրդի մեջ տարանջատում, քարոզում են ամբարտավանություն և այսօր այս մարդիկ մեղադրում են մեզ ատելություն քարոզելու մեջ։ Ալեն Սիմոնյանը ասում է դուք չե՞ք, որ աշխատավարձ եք ստանում: Զարմանալի է, որ դա ասում է մի իշխանության ներկայացուցիչ, որի իշխանությունից հեռացվելուց հետո բացահայտվելու են բազմաթիվ հանցավոր եկամուտներ, բացահայտվելու են բազմաթիվ վատնումներ, այդ թվում նաև հենց այսօրվա իշխանությունների կողմից իրականացվող գործողությունների և կոռուպցիոն գործարքների հետևանքով»,- նշեց Մինասյանը։

Պատգամավորի խոսքով՝ հիմա հանրությունը ոչ թե իշխանության կողմից տարածվող թեզն է առաջ քաշում, թե ընդդիմություն ով ուզում է լինի, միայն ներկայիս ընդդիմությունը չլինի, իրականում ճիշտ հակառակ պատկերին են իրենք ականատես լինում․ «Իրականում, հիմա, որ ժողովրդի մոտ գնում եք, այդ արտահայտությունները վերաբերում են ձեզ: Ե՞րբ ենք սրանցից ազատվելու: Այս արտահայտությունն է հիմա տիրում: Դուք իրավիճակին չեք տիրապետում: Եվ այդ իրավիճակին չտիրապետելով շարունակում եք, որպեսզի հետագայում վերարտադրվեք, ատելությունը, չարությունը քարոզելով»։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից