Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 18:22 13-11-2024

Իշխանությունը չի ուզում, որ մեր ռազմագերիները վերադառնան. հարցում

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը նոյեմբերի 12-ին մերժեց Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների մասին ընդդիմության առաջարկած ԱԺ հայտարարության նախագիծը։ Փաստաթղթին կողմ քվեարկեցին միայն ընդդիմադիր պատգամավորները։

«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների կազմած նախագծով առաջարկվում էր ՀՀ ԱԺ հայտարարություն ընդունել՝ կոչ անելով միջազգային հանրությանը ճնշում գործադրել Բաքվի վրա բոլոր հայ ռազմագերիներին ազատ արձակելու համար։ Հայտարարության նախագիծը նաև հորդորում էր Հայաստանի կառավարությանն այս հարցով ակտիվորեն համագործակցել միջազգային կազմակերությունների հետ։

Oragir.News-ը հարց է ուղղել քաղաքացիներին․ «Իշխանությունը երեկ ԱԺ-ում տապալել է հայ ռազմագերիների վերաբերյալ ընդդիմության նախագիծը, Ձեր կարծիքով՝ ի՞նչն է պատճառը»։

Հարցվածներից մեկն ասաց․ «Իշխանությունը չի էլ ուզում, որ մեր ռազմագերիները վերադառնան, ոչ էլ աշխատում է այդ ուղղությամբ»։

Նշենք նաև, որ ՔՊ-ից ընդդիմադիրներին հակադարձեց խորհրդարանի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը,՝ պնդելով, որ հայտարարություն ընդունելով չէ, որ գերիներին կարող ենք վերադարձնել, այլ դիվանագիտական աշխատանքով։ Ռուբինյանը նաև մեղադրեց ընդդիմությանը ռազմագերիների հարցը քաղաքական նպատակներով շահարկելու մեջ։

«Ես կարծում եմ՝ դուք լիակատար թքած ունեք գերիների ճակատագրի վրա, և դուք ընդամենն ուզում եք գերիների առկայությունն Ադրբեջանում վերածել քաղաքական կապիտալի», - հայտարարեց ԱԺ նախագահի տեղակալը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար