Ներքին 1 տարի առաջ - 10:15 13-11-2024

Ընկերությունը գովազդում է կրկնակի ապակիներով մգացում, ՆԳՆ-ն` ձևացնում, որ չի նկատում 

Oragir.News-ն ավելի վաղ անդրադարձել էր, որ Dark lab ընկերությունը համացանցում ակտիվ գովազդում է կրկնակի ապակիների միջոցով մգացում։ Ավելին` այս ընկերությունը կրկնակի ապակիների մգացման ծառայություն իրականացնելիս համագործակցում է նաև բանկերի հետ՝ ապառիկ վաճառք ձևակերպելով։

Հատկանշական է, որ այս բացահայտ ապօրինությանը որևէ կերպ չի արձագանքում ոստիկանությունը։

Oragir.News-ը ՆԳՆ-ից փորձեց ճշտել`տեղյա՞կ է արդյոք ոստիկանությունը տվյալ ու նմանատիպ ընկերությունների գործունեությունից։ ՆԳՆ-ից մեզ հայտնեցին, որ վաճառքի նկատմամբ իրենք վերահսկողություն չեն իրականացնում։
«Իսկ ցանկացած եղանակով, եթե խախտվում է ապակու լուսաթափանցելիության չափը, ապա իրականացվում է վարչարարություն»,-հայտնեցին ՆԳՆ-ից։

Ստացվում է` յուրաքանչյուրը կարող է իրականացնել ապօրինի գործունեություն, բացահայտ գովազդել դա, իսկ ՆԳՆ-ն ձևացնի,որ ոչինչ չի նկատում։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան