Ներքին 1 տարի առաջ - 17:40 12-11-2024

Այ քեզ «Հայ մանուկ». 4 տարի անց փող են ուզել, ապա ասել՝ տարիքդ անցել է, ու բեղմնավորում չեն արել

«2020թ․-ին՝ ես «Հայ մանուկ»-ի կայքով հերթագրվել եմ, հանկարծ մի ամիս առաջ՝ հոկտեմբերի 7-ին ինձ զանգեցին, հերթագրվելուց 4 տարի հետո։ Զանգեցին, հարցրեցին՝ Դուք մեր կայքում գրանցվել էիք, էլի դրա անհրաժեշտությունը կա՞, թե՞ ոչ։ Ես էլ ասեցի՝ այո, մեզ մոտ ոչինչ չի փոխվել, նույն խնդիրը կա։ Ասացին՝ հոկտեմբերի 27-ին 4-րդ վիճակահանությունը պիտի տեղի ունենա, ու 33․000 դրամ պիտի վճարեք, որպեսզի մասնակցություն ունենաք։ Ես ասեցի՝ շատ լավ, եթե դա մեզ իրոք կօգնի։ Ես վճարումն արեցի»,- Oragir.News-ի հետ զրույցում պատմեց Հասմիկ Այվազյանը։

Լոռու մարզի Սվերդլով գյուղի բնակչուհին 18 տարի է՝ երեխա չի կարողանում ունենալ ու պետական ծրագրերով դիմել է, սակայն ընդանրապես ուշադրություն չեն դարձրել։ Նրա խոսքով՝ 13 տարի Առողջապահության նախարարության աշխատակազմի հետ միշտ վիճաբանությունների մեջ է եղել։

Ըստ Հասմիկ Այվազյանի՝ «Հայ մանուկ»-ի կայքում հերթագրվելուց հետո, հոկտեմբերի 10-ին վճարումը կատարել է և կտրոնի լուսանկարն ուղարկել է իրենց։

«Վճարումն անելուց հետո, ասացին, որ 2180 կոդով մենք մասնակցում ենք։ 3-4 օր առաջ զանգեց ղեկավարը՝ Լիլիթ Ադիբեկյանն, ասում է՝ մեր պայմանները սենց է, եթե բժիշկը 25 տոկոս հավանականություն կտա, որ Դուք հղիացող եք, ուրեմն ծրագրի մեջ կներառվեք, եթե չէ՝ դուրս կմնաք։ Ամուսնության վկայական են պահանջում, եսիմ ինչեր են պահանջում։ Ես ջղայնանում եմ, որ սկզբից մեզ պետք է ասեին, որ մենք հասկանայինք ինչ, ոնց, եթե մեզ ձեռք չէր տալիս, չէինք մասնակցի։ Հիմա մենք զագսից շուտ ենք դուրս եկել, որ նպաստ ստանանք։

Ամսական այդ 20․000 դրամը գոնե մեր կոմունալների հարցը լուծում է, կարող ա՝ իրենք ինձ օգուտ չեն տալիս, ես երեխա չեմ ունենում։ Իմաստը ո՞րն ա, որ հայրության հարց են քննարկում, կամ ինձ ասում են՝ բա որ տենց խնդիրներ ունեք, ո՞նց եք պահելու երեխային։ Բա բարեգործական ծրագիրը տենց իրավունք է իրեն վերապահում՝ մարդկանց անձնական կյանքերը հարցաքննի՞»,- պատմեց կինը։

Ըստ նրա՝ հաջորդ օրը զանգել է նախագահն ու ասել, որ տարիքային սահմանափակում կա։

«Ասեցի՝ ես 37 տարեկանում եմ հերթագրվել, ձեր կարծիքով՝ ես պիտի 37 տարեկան մնայի՞։ Չէի՞ք մտածում, որ էս կինը եթե էս տարիքում ա, համապատասխանել ա ու հերթագրվել ա, ուրեմն մի տարի շուտ դուք հարցի լուծումը տայիք։ Ինչու՞ 4 տարի հետո նոր հիշեցիք, որ ես ձեր կայքում գրանցվել էի։

Եթե ես ընտրվել եմ իրենց 4-րդ վիճակահանությամբ, իրենց ի՞նչ խնդիրն է՝ ես ինչ կանեմ դրանից հետո, ինչու՞ են մարդկանց կարգուկանոն թելադրում։ Պատճառներ են գտնում ու ոչինչ չեն անում։ Եթե նման բան կար, թող շուտ ասեին։

Մեր երազանքի համար չենք խնայել, վճարել ենք, բայց դուք անձնական կյանքերը խոչընդոտելով, իբր՝ բարեգործություն եք անում։ Ես ուզում եմ, որ ինձ տան այն, ինչ, որպես վիճակահանությամբ ընտրված՝ հասնում է ու մարդկանց չխաբեն։

Եթե ես չէի կարող իրենց ծրագրին մասնակցել, թող սկզբից ասեին, ոչ թե 4 տարի սպասեցնեին։ Հետո ես իմ առօրյայով ապրում եմ, զանգում են, ու գումարը փոխանցում եմ, 20 օր էլ սպասում եմ, որ պիտի վիճակահանություն լինի։ Հետո ասում են՝ ո՞նց եք պահելու երեխային»,- եզրափակեց նա։

Oragir.News-ը մեկնաբանության համար փորձեց կապ հաստատել նաև «Հայ Մանուկ»-ի հայաստանյան մասնաճյուղի ղեկավար Լիլիթ Ադիբեկյանի հետ, սակայն նա մեր զանգերին չպատասխանեց։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ