Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 10:30 12-11-2024

Մետրոն մայթը դարձրել է «շեֆերի» ավտոկանգառ. քաղաքապետարանը թույլ է տվել

Երևանի մետրոպոլիտենը «զավթել» է Բաղրամյան 78 շենքի ողջ տարածքը։

Oragir.News-ը ֆիքսել է, որ Երևանի մետրոպոլիտենի վերոնշյալ հասցեի շենքի դիմաց` երկու տեղում տեղադրված են ուղեփակոցներ (շլամբավո), ինչը խոչընդոտում է այլ մեքենաների մուտքն ու ելքը տվյալ տարածք։

Հարկ է նշել, որ այդ տարածքում, բացի մետրոպոլիտենի շենքից կան նաև շատ ուրիշ շենքեր։ Եվ այս ուղեփակոցների տեղադրումը կարող է խանգարել ոչ միայն մեքենաների մուտքն այդ տարածքում գտնվող շենքեր, այլ նաև մարդկանց տեղաշարժը։ Քանի որ ամբողջ մայթը վերածվել է ավտոկայանատեղիի։

Oragir.News-ը Երևանի մետրոպոլիտենի խոսնակ Աննա Ասլանյանից ճշտեց`մետրոպոլիտենն ունի՞ արդյոք թույլտվություն այդ տարածքում երկու տեղում ուղեփակոց տեղադրելու։
«Այո, մետրոպոլիտենն ունի թույլտվություն և շատ վաղուց։ Դա նոր բան չէ»,- ասաց նա։

Oragir.News-ի ճշտող հարցին` մետրոյի կայարանում մարդկանց կուտակումներով և մետրոյի գերծանրաբեռնվածությամբ պայմանավորված, քննարկվո՞ւմ է արդյոք նոր վագոնների ավելացում, Աննա Ասլանյանը պատասխանեց. «Իհարկե քննարկվում է, այդ հարցը միշտ է քննարկվում»։

Մանրամասները`տեսանյութում։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան