Ուղիղ եթեր
Ներքին Միտք 7 ամիս առաջ - 14:35 27-10-2025

Այդ մարդկանց «ժեխ» անվանելը հակադարձ էֆեկտն է ունենալու․ Շեֆերի համակիրները նրան մինչև վերջ աստվածացնում էին

Հարություն Մնացականյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Պաուլ Շեֆեր անունը և նրա կողմից 1961 թվականին Չիլիում ստեղծված «Դիգնիդադ» կոլոնիայի մասին թերևս քչերը լսած կլինեն։

Շեֆերը նացիստ ֆելդշեր է եղել, ով Գերմանիայի պարտությունից հետո դարձել է քարոզիչ և տեղափոխվել Չիլի։ 1961 թվականին ստեղծում է իր հետևորդների հետ կոլոնիան , որը Պինոչետի իշխանության գալուց հետո դառնում է մի փակ, կարելի է ասել, սուվերեն տարածք, որը դառնում է նաև Պինոչետի քաղաքական հակառակորդների դժոխքը։ Քաղբանտարկյալներին , ովքեր ռեալ վտանգ էին ներկայացնում Պինոչետի իշխանությանը , տեղափոխում էին Դիգնիդադ , որտեղ սարսափելի տանջանքներից հետո կամ մահանում էին , կամ...

Դիգնիդադում կոնկրետ տիրել է ստրկատիրական կարգեր, բնակիչները չեն ունեցել անձնագիր , չեն կարողացել երբեք դուրս գալ տարածքից ու ենթարկվել են աշխատանքային , իսկ մանկահասակ երեխաները սեռական շահագործման։ 1990-ականներին Պինոչետի իշխանազրկումից հետո Պաուլ Շեֆերը դիմեց փախուստի ու հայտնաբերվել և դատվել է 2005 թվականին` մանկապղծության ու մի քանի այլ հոդվածներով։ Այսքանով հանդերձ Շեֆերն ունեցել է համակիրների մի մեծ բանակ , ովքեր նրան մինչև վերջ աստվածացնում էին։ Հա ինչ էի ուզում ասել , եթե շատերը թյուրիմացաբար մտածում են , որ մի քանի անարդարություն տեսնեն, ֆինանսական վիճակները վատանա Նիկոլ Փաշինյանի ֆանատները էլ չեն գնա հետևից, չարաչար սխալվում են։ Այդ մարդկանց վիրավորել , «ժեխ» անվանելը լրիվ հակադարձ էֆեկտն է ունենալու։ Ուղղակի ուսումնասիրել ու աշխատել է պետք , այլ տարբերակ չկա։

Պաուլ Շեֆերն իր մահկանացուն կնքեց բանտում, դատվելուց 5 տարի անց։