Մամուլ 3 տարի առաջ - 08:41 21-06-2023

ՆԳՆ շեֆերի վինետկան փակցրել են պատերին․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ու իր տեղակալները ճանաչման կամ էլ սեփական անձի ֆետիշացման խնդիր ունեն։ Բանն այն է, որ ՆԳՆ ենթակայության ներքո գործող կառույցներում՝ ոստիկանության բաժիններում, փրկարար ծառայություններում եւ այլն, հանձնարարվել է փակցնել ոստիկանապետ Վահե Ղազարյանի եւ նրա տեղակալների նկարները:

Ըստ հիերարխիայի` վերեւում Վահե Ղազարյանի մեծ նկարն է, ներքեւում կողք-կողքի շարված են 4 տեղակալների՝ Դավիթ Համբարյանի, Արփինե Սարգսյանի, Արամ Հովհաննիսյանի եւ Կամո Ցուցուլյանի նկարները։ Ոստիկաններից մի քանիսը մեզ հետ զրույցում հաստատեցին լուրը, սակայն տարբեր մեկնաբանություններ տվեցին, օրինակ՝ մեկն ասաց, որ Վլադիմիր Գասպարյանի օրոք էլ իրենց բաժնում ոստիկանապետի նկարը կախված էր, մյուսն ասաց, որ առանձին ոստիկաններ էլ ժամանակին իրենց աշխատասենյակներում փակցնում էին զինանշանը, Սերժ Սարգսյանի ու Վեհափառ հայրապետի նկարները, բայց՝ սեփական նախաձեռնությամբ ու միջոցներով։

Մեկ ուրիշն էլ ասաց, թե շատ նորմալ է, որ Ղազարյանի ու տեղակալների նկարները բաժիններում փակցված լինեն: Ըստ նրա՝ դա արվում է, որպեսզի ոստիկանները դեմքով ճանաչեն իրենց ղեկավարին ու նրա տեղակալներին, քանի որ «օրը մեկ տեղակալ է փոխվում»։
Մենք գրավոր հարցում էինք ուղարկել ներքին գործերի նախարարություն, որ պաշտոնապես բացատրեն այդ երեւույթը, սակայն «Ինֆորմացիայի ազատության մասին» օրենքը խախտելով` ոստիկանությունն արդեն 8-րդ օրն է՝ մեր հարցմանը չի պատասխանել, հավանաբար, ողջամիտ բացատրություն հորինելը հեշտ չէ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը