Ուղիղ եթեր
Տեսանյութ Նրանց կարծիքով 1 տարի առաջ - 10:00 12-11-2024

Դրսի ճնշումն է ոստիկանությանը ստիպել տեսախցիկներով չհսկել մարդկանց․ հարցում

Ամիսներ առաջ մամուլը գրել էր, որ Ներքին գործերի նախարարությունը շուրջօրյա հասանելիություն կունենա սրճարանների, ռեստորանների, դեղատների, հյուրանոցների, առևտրի վայրերի, բենզալցակայանների և գազալցակայանների մուտքերին ու ելքերին, կհետևի հանրային վայրերի անցուդարձին։ Նախարարությունը պարտավորեցնում է խոշոր տնտեսվարող սուբյեկտներին և ընկերություններին տեսանկարահանման սարքեր տեղադրել իրենց օբյեկտներում և ՆԳՆ-ի համար ապահովել շուրջօրյա ռեժիմով հասանելիություն այդ սարքերին։

Երեկ հայտնի դարձավ, որ Տեսանկարահանող սարքերով 24-ժամյա ռեժիմով հսկելու աղմկահարույց նախագիծը ՆԳՆ-ն հետ է կանչում ԱԺ-ից։

Oragir.News-ը անցորդներին հարց է ուղղել․ «Ոստիկանությունը հրաժարվել է մարդկանց տեսախցիկներով հսկելու մտքից, ձեր կարծիքով՝ ներսի բողոքի ալիքն է պատճառը, թե՞ միջազգային կազմակերպություններից ճնշումը»։

Հարցվածներից մի քանիսն ասացին, որ դա միջազգային կազմակերպությունների ճնշումն է․ «Ներսում ճնշում կա՞, որ ճնշում լինի»։

Մեկ այլ քաղաքացու խոսքով էլ՝ մեր երկիրն ինքնուրույն չի կարողանում իր հարցերը լուծել, դրա համար էլ դրսից է կառավարվում։


Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան