Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 09:20 11-11-2024

Երթևեկության ժամանակ հերթական նստարանը կոտրվեց. միջադեպ՝ մանուշակագույն ավտոբուսում

Մինչ քաղաքային իշխանությունը պատրաստվում է հունվարի 1-ից տրանսպորտի սակագինը թանկացնել՝ հասցնելով մինչև 300 դրամ, բազմաթիվ քաղաքացիներ բազմաթիվ թերությունների մասին են բարձրաձայնում:

«Շատ ուշ-ուշ են գալիս, հատկապես առավոտյան և երեկոյան ժամերին՝ աշխատանքի գնալիս և վերադառնալիս ավտոբուսում ազատ կանգնելու տեղ էլ չկա, մարդիկ «գրկախառնված» են երթևեկում:
Սա մի կողմ, մեկ այլ ահավոր խնդիր է ավտոբուսների նստարանների վիճակը և մաքրությունը:

Հատկապես մանուշակագույն ավտոբուսների նստարանները անմխիթար վիճակում են: Մեծ մասը կոտրված, սկոչով փաթաթած, ձողերը դուրս եկած: Այսօր նույն մանուշակագույն ավտոբուսում նստարանի հենվելու մասը կոտրվեց, ձողի սուր մասը մեջքս վնասեց»,- Oragir.News-ի հետ զրույցում բողոքեց ուղևորը:

Նա նաև լուսանկարներ է տրամադրել, որտեղ երևում են կոտրված նստարանները: