Մամուլ 1 տարի առաջ - 08:10 09-11-2024

ՔՊ-ականների աչքը վախեցել է․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Նախորդ լսումներում ստեղծված վիճակն ու հետեւանքները վախեցրել են ՔՊ-ականների աչքը: ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը երեկ Ընտրական օրենսգրքի վերաբերյալ լսումներ էր կազմակերպել, որին մասնակցում էր նաեւ ակտիվ հասարակական գործիչ Էդգար Ղազարյանը։ Վերջինիս թե՛ հարց տալու, թե՛ ելույթի ժամանակ լսումները վարող Վլադիմիր Վարդանյանը դիվահար ընդհատում էր ՍԴ-ում աշխատած տարիների իր երբեմնի կոլեգա Էդգար Ղազարյանին: Վարդանյանը հատկապես լարվում էր, երբ Ղազարյանը քննադատում էր անձամբ Նիկոլ Փաշինյանին, ավելի ճիշտ՝ հնչեցնում էր նրա անունը։ Էդգար Ղազարյանի ելույթի ժամանակ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ լրագրողների օթյակ էր բարձրացել, որ հուշարարի դեր ստանձնի եւ «իշմար» տա, թե որ պահին անջատեն Ղազարյանի բարձրախոսը:

Հետո իջավ նստեց նիստերի դահլիճի հետին շարքերում: Իսկ երբ Ղազարյանն իր ելույթում «ինքնակոչ կերպով իրեն «չոբանի շուն» հռչակած Փաշինյան» արտահայտությունն արեց, Վարդանյանը ոչ միայն հրահանգեց անջատել նրա բարձրախոսը, այլեւ մի քանի րոպե շուտ ընդմիջում հայտարարեց, իսկ վերադառնալուց հետո այլեւս ձայնի իրավունք չտվեց։

Թիմակիցները հասկացել են, թե ինչից է հատկապես զայրանում իրենց շեֆը, եւ աշխատում են այնպես անել, որ նրան հրապարակավ չվիրավորեն:

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում