Ներքին 1 տարի առաջ - 20:38 08-11-2024

Ոստիկանության մի խումբ ծառայողների սպայական կոչումներ են շնորհվել

Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը նոյեմբերի 8-ին հանդիպել է նոր ձևավորված Համայնքային և Քրեական ոստիկանությունների ստորաբաժանումների անձնակազմի հետ։

Հանդիպմանը ներկա էին ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը, ՆԳ նախարարության և ոստիկանության ղեկավար կազմը։

Նախարարը շնորհավորելով ոստիկանության երկու հենասյունային ուղղությունների ձևավորման կապակցությամբ՝ շնորհակալություն է հայտել Կառավարությանը և անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ բարեփոխումներին աջակցելու, իսկ միջազգային կառույցներին՝ ներդրված ջանքերի և համագործակցության համար։

«Ամեն ինչ սկսվում է Համայնքային ոստիկանությունից։ Եթե մենք ունենանք մեր պատկերացրած, մեր երազած Համայնքային ոստիկանությունը, վստահ եմ, որ կունենանք հանցավորության զգալի նվազում: Ես վստահ եմ, որ կհասնենք դրան, որովհետև մենք փորձել ենք մեր համակարգից ընտրել լավագույններին և նշանակել Համայնքային ոստիկանության ղեկավար պաշտոնների»,- նշել է Վահե Ղազարյանը։

Ընդգծելով նոր տրամաբանությամբ ծառայության իրականացման կարևորությունը՝ Վահե Ղազարյանն անդրադարձել է կադրային քաղաքականությանը, ստորաբաժանումների նյութատեխնիկական հագեցվածությանը, աշխատանքի գնահատման նոր մեթոդաբանությանը և մի շարք այլ հարցերի։

Նա կարևորել է նորաստեղծ կառույցների և ոստիկանության մյուս ծառայությունների համագործակցության ամրապնդումը։
Նախարարը շնորհավորել է նաև Քրեական ոստիկանության ծառայողներին՝ հատկապես շարքերը համալրած քաղաքացիական անձանց։

Անդրադառնալով Քրեական ոստիկանությանն առաջադրված խնդիրներին՝ Վահե Ղազարյանը կարևորել է ծառայողների փորձառությունը նոր պայմաններում օգտագործելու կարողությունը, ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների բացահայտման գործում տարբեր ստորաբաժանումների ակտիվ համագործակցությունը։

Համայնքային և Քրեական ոստիկանությունների ձևավորման կապակցությամբ շնորհավորել է նաև ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանը՝ մաղթելով անփորձանք ծառայություն։

ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ պետ, ոստիկանության պետի տեղակալ Վարդան Վարդանյանն իր խոսքում նշել է. «Ոստիկանությունում այսպիսի արմատական փոփոխություններ երբեք չեն կատարվել: Փոփոխություններն աննախադեպ են ոչ միայն իրենց ծավալներով, այլև որակապես: Բարեփոխումները նախաձեռնելիս մեր տեսլականը եղել է ունենալ ավելի արդյունավետ գործող ոստիկանություն և ավելի պրոֆեսիոնալ ոստիկան»։

Նա ընդգծել է, որ երկու ստորաբաժանումների համագործակցությունը կարևոր քայլ է իրավակարգի ամրապնդման և հանցավորության դեմ պայքարի գործում: Երկուստեք ջանքերի համատեղումը թույլ կտա առավել օպերատիվ և արդյունավետ արձագանքել ինչպես ոչ մեծ և միջին, այնպես էլ ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների բացահայտմանը։

ՆԳՆ ոստիկանության ՀՈԳՎ պետ, ոստիկանության պետի տեղակալ Կարեն Հակոբյանի խոսքով՝ «Արդեն իսկ կարելի է փաստել, որ ստեղծվել է համագործակցության առողջ մթնոլորտ Քրեական ոստիկանության հետ, և ցանկացած հարց, որն առաջանում է այս երկու հենասյուների միջև, լուծվում է ի շահ ոստիկանության»:

Ելույթ են ունեցել նաև ՆԳՆ գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը, Պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանը, Ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության պետ Վաղինակ Մարտիրոսյանը։

Նորաստեղծ ստորաբաժանումներ ծառայության անցնելու իրենց տպավորություններով են կիսվել կին ծառայողները։

Հանդիպման ավարտին ոստիկանության մի խումբ ծառայողների շնորհվել են սպայական կոչումներ։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
15:10 Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակել են զոհված զինծառայողների մարմինները
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
14:20 Ուժեղ կարկուտ՝ Արթիկում․ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել