Ներքին 1 տարի առաջ - 21:38 07-11-2024

Բաքվում անցկացվելիք COP29-ը առիթ է՝ հիշեցնելու աշխարհին՝ Ադրբեջանը շարունակում է ցեղասպան վարքագիծը

Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության գերեվարումից և Արցախի ամբողջական հայաթափումից անցել է ավելի քան 1 տարի, սակայն ՀՀ իշխանությունները ոչ միայն քայլեր չեն ձեռնարկել վերջիններիս հայրենիք վերադարձի ուղղությամբ, այլև իրենց թշնամահաճո քայլերով ու հայտարարություններով է՛լ ավելի են ամրապնդել Բաքվի հանցավոր ռեժիմի դիրքերը ինչպես նշյալ, այնպես էլ Բաքվում մի քանի տարի շարունակ պահվող այլ գերիներին չվերադարձնելու գործում:

Բաքվում անցկացվելիք ՄԱԿ-ի կլիմայական փոփոխության համաժողովը (COP29) ևս մի առիթ է՝ հիշեցնելու աշխարհին, որ Ադրբեջանը շարունակում է իր ցեղասպան և մշակութասպան վարքագիծը:

Համաժողովին ընդառաջ պահանջում ենք մասնակից երկրների բոլոր պատվիրակներից՝ ճնշում գործադրել Բաքվի վրա, որպեսզի վերջինս շուտափույթ ազատ արձակի Բաքվի բանտերում ապօրինի պահվող անձանց:

Իրավունք չունե՛նք լռելու և համակերպվելու: Բաքվի ռեժիմի և նրա խամաճիկ ՀՀ իշխանության հանցավոր ընթացքը պետք է կասեցվի:

ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միություն
07.11.2024թ.

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
23:55 Զելենսկին աջակցել է եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
12:53 Ես վերադարձրի ՀՀ անձնագիրս, այլևս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-Գրիգորյանց
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ
19:48 Ուիթքոֆի և Քուշների հետ բանակցությունների 2 փուլերն ավարտվեցին․ սկսվում է 3-րդը․ Զելենսկի