Oragir.News-ի ընթերցողներից Թալինի բնակչուհի Մուրադյան Նարինեն ահազանգում է․
«6 ամիս է՝ նպաստի համար դիմել եմ, բայց դեռ չեմ ստացել։ 3 անչապահաս երեխա ունեմ, ամենամեծս 4 տարեկան է։ Տանից ոչ ոք չի աշխատում, ամուսինս էլ թոշակառու է։ Չգիտեմ՝ էլ ում դիմեմ»,- ասաց նա։
Նարինեն պատմում է, որ իրենց տան վրա գրանցված են ևս 4 անձ, սակայն այնտեղ չեն բնակվում։ Թալինի ղեկավարությունն էլ դա հիմք ընդունելով, նպաստ չի տրամադրում։
«Ինչի համար ինձ չեն տալիս։ Ես մեր գյուղում մարդ գիտեմ, ում տալիս են։ Այսինքն՝ խտրականություն կա։ Թող գան, ստուգեն տանս վիճակը։ Ամուսնուս թոշակով միայն կոմունալներն ենք կարողանում տալ։ Էլ ինչ կարող եմ անել»,- եզրափակեց նա։