Մամուլ 2 տարի առաջ - 09:00 02-11-2024

Արցախցիների մի մասը կզրկվի օգնությունից, մյուսներինն էլ 30 հազար դրամ կդառնա

«Փաստ» օրաթերթը գրում է.

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկում է փոփոխություններ և լրացում կատարել կառավարության 2023 թ.-ի հոկտեմբերի 12-ի N 1763Լ որոշման մեջ, որով հաստատվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին կեցության այլ ծախսերը հոգալու համար սոցիալական աջակցության միջոցառումը և տրամադրման կարգը: Նախագծի նպատակը տեղահանված անձանց կեցության այլ ծախսերը հոգալու համար սոցիալական աջակցությունը տրամադրելու շարունակականության ապահովումն է, ինչպես նաև բռնի տեղահանված առանձին խմբերի անձանց օժանդակելու համար սոցիալական աջակցություն տրամադրելը:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ Լեռնային Ղարաբաղից տեղահանված ավելի քան 100000 անձ, որոնք նշված որոշման շրջանակներում օգտվում են սոցիալական աջակցությունից, առկա իրավակարգավորմամբ օգտվելու են դրանից մինչև տարեվերջ, սակայն ձմռան եղանակային պայմաններում սոցիալ-տնտեսական վիճակի հնարավոր վատթարացման կանխարգելման հանգամանքով պայմանավորված, դեռևս ունեն սոցիալական աջակցության կարիք: Սրանից բացի, բռնի տեղահանված ավելի քան 100000 անձանցից մեծամասնություն են կազմում առանձին խմբերի անձինք, որոնց դեպքում անհրաժեշտություն է առաջացել սոցիալական աջակցության շարունակականության ապահովում՝ պայմանավորված վերջիններիս կյանքի դժվարին իրավիճակում հայտնվելու հանգամանքով:

Նախագծով նախատեսվում է որոշմամբ սահմանված սոցիալական աջակցության տրամադրման ժամկետի երկարացում ևս 3 ամսով: Որոշման շրջանակներում 2025 թ.-ի հունվար-մարտ ամիսներին տրամադրվող սոցիալական աջակցության ամսական չափը կկազմի 50000 դրամ: Որոշմամբ տրամադրվող սոցիալական աջակցության ավարտից հետո 2025 թ.-ի ապրիլ ամսվանից առաջարկվում է սոցիալական աջակցություն տրամադրել բռնի տեղահանված անձանց առանձին խմբերի՝ փաստացի Հայաստանի Հանրապետությունում բնակվող, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից հաշվառված՝ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող կամ ֆունկցիոնալության սահմանափակման խորը կամ ծանր աստիճան ունեցող անձանց, 63 և ավելի տարեկան անձանց, կերակրողին կորցնելու դեպքում՝ նպաստ ստացող անձանց (կերակրողին կորցրած անձ) և մինչև 18 տարեկան երեխաներին:

Նախագծով առաջարկվող միջոցառման շրջանակներում սոցիալական աջակցության ամսական չափը յուրաքանչյուր շահառուի համար նախատեսվում է՝ 2025 թ.-ի ապրիլ ամսվանից մինչև հունիս ամիսը ներառյալ՝ 40000 դրամ, 2025 թ.-ի հուլիս ամսվանից մինչև դեկտեմբեր ամիսը ներառյալ՝ 30000 դրամ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
10:43 Ռուսաստանից ավելի քան 1 միլիոն ռուբլի կանխիկ արտահանելն արգելվել է
07:14 Ինչ պաշտոն են խոստացել նախկին ԱԽՔ-ին․ «Իրավունք»