Ներքին 1 տարի առաջ - 10:25 01-11-2024

Ամեն 2-րդը գալիս, 100 դրամ է ուզում. քաղաքում կոլապս է

«Էլ 100-դրամանոց չի մնացել, մարդիկ խուճապահար գալիս, ուզում են, որ տրանսպորտին վճարեն, աշխատանքից չուշանան։ Առավոտից ամեն 2-րդը հաճախորդը խանութ է մտել, որպեսզի 100 դրամ ուզի, բայց մենք էլ՝ տանք, ո՞նց աշխատենք»,- այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց խանութներից մեկի գանձապահը։

Հիշեցնենք, որ այսօրվանից Երևանի հանրային տրանսպորտից` MAN, ZhongTong և GazelCity մակնիշի փոխադրամիջոցներից օգտվելիս պարտադիր պայման է 100 դրամանոց մետաղադրամի առկայությունը կամ ավտոբուսներում տեղադրված վճարային համակարգով QR կոդի միջոցով վճարում իրականացնելը։ Վարորդներն այսօրվանից ուղևորներից առձեռն գումար չեն վերցնելու և մանր չեն վերադարձնելու։

Երևանի քաղաքապետարանը հայտարարել է, որ նման որոշում է կայացրել նախևառաջ հնարավոր ստվերային շրջանառությունը կանխելու համար։ Նաև այդպես նպատակ ունեն վարորդներին իրենց հիմնական գործից չշեղել։

Ամենից շատ դիտված

15:00 Ուժեղ խայտառակություն․ Հարություն Հարությունյանը չափազանց հպարտ է Էդգար Ղազարյանի դեմ «գործ տված» անձով
17:52 Նոր կյանք գյուղի 24-ամյա բնակիչը դանակով հարվածել է երկու երիտասարդների
11:00 Երկու քույր են, երկուսն էլ մի բոյի
12:20 Հայաստանը նորից հարություն կառնի միայն այն ժամանակ, երբ մենք հաղթենք մեր ներսի ստրուկին. Շարմազանով
11:52 Մարտաֆիլմ հիշեցնող ծեծկռտուք՝ Արարատի մարզում. կան 10-ից ավելի վիրավորներ. հնչել են նաև կրակոցներ
15:21 Ոստիկանները Էջմիածնում կանխել են անչափահասների կողմից նախապատրաստվող վրեժխնդրություն
17:36 ԱԻՆ նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանը դիմում է ներկայացրել ՍԴ
12:27 Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, 2 ամսով կալանավորվեց
14:43 Կաթողիկոսի դատը. ինչո՞ւ է ՌԴ-ն սահմանափակումներ կիրառել․ ԵԱՏՄ կոլապսը. Էդմոն Մարուքյան
20:40 «Մալականի այգու» մոտ շինարարական աղբավայր է, ոչ ոք չի զբաղվում այդ հարցով․ Էկո համայնք