Արտաքին 1 տարի առաջ - 13:53 29-10-2024

Թուրքիայում ընդդիմադիր կուսակցապետն այցելել է «Հայոց ցեղասպանություն» բառի համար փակված «Բաց ռադիո»

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Հանրապետական-ժողովրդական կուսակցության նախագահ Օզգյուր Օզելն այցելել է «Բաց ռադիո», որը փակվել էր այդ երկրի ռադիոհեռուստաընկերության խորհրդի որոշմամբ։

Ինչպես տեղեկացնում է Պոլսի հայկական «Ակոս» պարբերականը, ընդդիմադիր կուսակցապետը «Բաց ռադիո» կատարած այցի ընթացքում խիստ քննադատության է ենթարկել իշխանություններին։

Օզելը շեշտել է, որ նրանց շահերը սպասարկող Ռադիոհեռուստաընկերություն խորհուրդը փակել է 30 տարի գործող եւ բոլորի համար ազատ արտահայտվելու հարթակ հանդիսացած «Բաց ռադիոն»։

Նշենք, որ «Բաց ռադիոյի» փակման պատճառը եղել է ապրիլի 24-ի եթերում բանախոսի կողմից «Հայոց ցեղասպանություն» արտահայտության կիրառումը։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան