Ներքին 1 տարի առաջ - 18:54 26-10-2024

Միջադեպին ներկա չեղած ոստիկանը որպես վկա հարցաքննվել է Գարիկ Գալեյանի գործով դատական նիստին

44-օրյա պատերազմում զոհված Միթար Գալեյանի հոր՝ Գարիկ Գալեյանի գործով նախօրեին կայացած դատական նիստի ընթքացքում որպես վկա 3 ոստիկան է հարցաքննվել, սակայն, նրանցից մեկը միջադեպին ներկա չի եղել։

Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Գարիկ Գալեյանի կինը՝ Աստղ Գալեյանը։

«Այդ ոստիկանը որպես այդպիսին ոչ էլ ցուցմունք ուներ, բայց կանչել էին հարցաքննության։ Մյուս 2 ոստիկանները 2022 թվականի օգոստոսին հարցաքննվել են։ Երեկվա դատական նիստին իրենց խոսքից տպավորություն էր, որ իրենք միայն այդ հարցաքննության տակ ստորագրել են։ Չեն հիշում՝ ինչ է կատարվել, ով ինչ է արել, ոնց է արել, շատ անորոշ վիճակ էր։

Հետո, երբ մեղադրող դատախազի միջնորդությամբ նրանց ցուցմունքները կարդում էին, հարցնում էր՝ հաստատում եք ձեր ասածը, պատասխանում էին՝ այո ու դուրս էին գալիս։ Հարցերին չէին պատասխանում, չգիտեին՝ ինչ է եղել, բայց ասում էին՝ հաստատում են իրենց ցուցմունքները»,- ասաց Աստղ Գալեյանը։

Նրա խոսքով՝ ոստիկանների ցուցմունքներում անյպիսի բաներ են նշված, որոնք իրականության հետ ընդհանրապես աղերս չունեն, բայց կապ չունեն նաև բուն գործի հետ՝ Գլխավոր դատախազության մոտ տեղի ունեցած միջադեպի։

«Օրինակ՝ իբր մինչև այդ միջադեպը Գարիկը վիճաբանություն է ունեցել ինձ հետ, բայց նման բան չի եղել։ Նման տարօրինակ բաներ են կատարվում»։

Ճշտող հարցին՝ ոստիկանը, որը դեպքի օրը այնտեղ չի եղել, որպես ի՞նչ են հրավիրել հարցաքննության, զոհված զինծառայողի մայրը պատասխանեց․

«Իրեն կանչել են, անորոշ եկել էր, ասում էր՝ չգիտեմ էլ, թե ինչի համար են կանչել։ Ինքը միջադեպին ներկա չի եղել, իր ծառայության օրը չի եղել, բայց տեսագրությունը միացրել էին, որ իրեն գտներ։ Ոնց փնտրում է, իրեն մեջը չի գտնում, քանի որ այնտեղ չի եղել։ Այդ ամենը պարզապես ծիծաղելի է։ Տպավորություն է, որ իրենց պետք է հնարավորինս շատ մարդ ցուցմունք տա Գարիկի դեմ։ Ես այդպես եմ հասկանում։

Անգամ որպես վկա հրավիրել էին Գլխավոր դատախազության դիմացի սրճարանում աշխատող մատուցողուհուն, որը ևս ոչինչ չգիտեր, տպավորություն է, որ իր ցուցմունքը գրել են, ինքն ընդամենը ստորագրել էր, քանի որ իր խոսելու ձևն ու ցուցմունքում գրվածն ընդհանրապես նման չէին»։

Աստղ Գալեյանը նաև հայտնեց, որ ամուսնու փաստաբանը՝ Վահան Հովհաննիսյանը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ Գարիկ Գալեյանի խափանման միջոց վարչական հսոկղությունը վերացնել, սակայն, դատարանը մերժել է այն։

«Պատճառաբանությունը փաստաբանը ստացել էր, երկար-բարակ շարադրված էր, վերջում մի հատված կար, որտեղ գրված էր՝ «Գարիկ Գալեյանը ներկա է եղել դատավարությանը իր ընկերների, հարազատների, մերձավորների հետ, որոնք խանգարել են դատական նիստերը, սպառնալիքներ են հնչեցրել դատարանի հասցեին»։ Բայց այդպիսի բան չկա, քանի որ լիքը ձայնագրություններ, տեսագրություններ կան։ Դրան գումարած ամենասարսափելին այն է,որ դատարանը նշում է,թե այդ ամենին միացել է նաև Գարիկ Գալեյանը։

Փաստաբանը հարցրեց՝ դուք ունե՞ք այդ տեսագրությունները, որտեղ Գարիկ Գալեյանը խանգարում է դատական նիստը, պատասխանեց՝ ոչ, բավարարվեք, ինչ որ գրել եմ։ Դուք նման բան պատկերացնո՞ւմ եք»,- նշեց Աստղ Գալեյանը։

Հիշեցնենք, որ 2022 թվականին զոհված զինծառայողների ծնողները բողոքի ակցիա էին իրականացնում Գլխավոր դատախազության շենքի մոտ, երբ տարածքում հայտնվել էր ՔՊ աջակից, բլոգեր ներկայացող Ռոման Բաղդասարյանը, ինչից հետո միջադեպ էր ստեղծվել ծնողների և նրա միջև։

Ծնողների համոզմամբ՝ իշխանությունները Ռոման Բաղդասարյանին որպես սադրիչ հատուկ գործուղել էին այնտեղ, որպեսզի բախում հրահրեր։

Միջադեպից հետո Գարիկ Գալեյանը ձերբակալվել էր, նրան մեղադրանք էր առաջադրվել խուլիգանության հոդվածով, քանի որ ձեռքի շշով ջուրը լցրել էր իշխանական սադրիչ Ռոման Բաղդասրյանի գլին, որը փորձել էր միջամտել ակցիային։

Նշենք, որ Գարիկ Գալեյանը կալանավորվել էր, ապա խափանման միջոցը փոխվել էր տնային կալանք, հետո արդեն՝ վարչական հսկողություն։

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
11:19 Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
11:58 Վայոց ձորի մարզում 3 ամսական երեխա է մահացել
17:07 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու և գազի գնի թանկացման մասին
12:33 Աբովյանում հայտնի «Բենզինների խաչմերուկում» տեղի ունեցած վիճաբանության արդյունքում կա վիրավոր. որոնվում են 2 կասկածյալ անչափահաս տղաները
18:34 Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց