Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 18:23 23-10-2024

Պարսիկները արդեն ադրբեջանական բաներ են նվագում․ երաժիշտ Հմայակի պատմությունները

Կառավարության որոշմամբ՝ հոկտեմբեր ամսից մայրաքաղաքի որոշ հատվածներում արգելվել է փողոցային երաժիշտների գործունեությունը։

Oragir.News-ն այսօր շրջեց Երևանի փողոցներում և ականատես եղավ, որ չնայած իշխանությունների արգելքներին՝ փողոցային երաժիշտները շարունակում են իրենց գործունեությունը։

Oragir.News-ի հետ զրույցում երաժիշտ Հմայակը հայտնեց, որ Քաղաքապետարանը իրենց թույլատրում է գործունեություն ծավալել մինչև երեկոյան 21:00, սակայն առանց ուժեղացուցիչ սարքավորումների։

«Արգելքները սրանց պատճառով է, որ ապարատուրա են միացնում։ Ես կենդանի երաժշտություն եմ ներկայացնում։ Հենա՝ պարսիկներին հանեցին, ռադ արեցին, արդեն ադրբեջանական բաներ էին նվագում։ Իրենց շնորհիվ են սկսել այդ թեմաները։ Միայն մի բան կասեմ՝ թողեք այստեղ հայկական երաժշտություն հնչի»,- ասաց նա։

Երաժիշտը նաև համոզմունք հայտնեց, որ արգելելու և վերահսկելու ավելի լուրջ հարցեր կան քաղաքում, որոնցով քաղաքապետարանը չի զբաղվում։

Զրույցից նաև հայտնի դարձավ, որ նրանք օրական միջինն աշխատում են 3000-4000 դրամ։

Հիշեցնենք, որ Կառավարությունը հոկտեմբերի 13-ին չզեկուցվող հարցերի փաթեթով հավանության արժանացրեց «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է «կանոնակարգել մայրաքաղաքում և քաղաքային բնակավայրերի բացօթյա վայրերում (փողոց, մայթ, հրապարակ, այգի, պուրակ և այլն) ստեղծագործական, մշակութային (երաժշտական, գրական, պարային և այլն) գործունեություն իրականացնողների գործունեությունը»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
11:40 Երևանում ավտոբուս է կողաշրջվել. կա 11 վիրավոր
11:29 Արման Ծառուկյանը հարձակվել է մրցակցի վրա՝ մամուլի ասուլիսի ժամանակ
08:23 Հայկ Սարգսյանի պահվածքը սկսել է տարօրինակ թվալ․ «Իրավունք»
22:44 Միջազգային աճուրդում հաջողվել է ձեռք բերել Ավրորա Մարդիգանյանի նորահայտ բնօրինակ լուսանկարը
18:35 Հրդեհ՝ Վանաձորում․ հրշեջները կանխել են կրակի տարածումը, ապա մարել․ կա վիրավոր
11:13 Արտաշատի խճուղում 43-ամյա վարորդը «Toyota»-ով վրաերթի է ենթարկել փողոցն արգելված հատվածով հատող՝ ազգությամբ հնդիկ հետիոտնի
17:30 Կառավարությունն առաջարկում է երեխաների տեղափոխման կանոնների խախտման տուգանքը 5 հազարից դարձնել 20 հազար դրամ