Ներքին Արտաքին Խոսք 1 տարի առաջ - 21:00 22-10-2024

ԱՄՆ-ի հեղինակությունը վտանգված է, բայց նա պատրաստ չէ Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառել

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

ԱՄՆ հեռացող նախագահ Ջո Բայդենը նամակով դիմել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ հորդորելով արագացնել Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը։ Նրա համոզմամբ՝ խաղաղության պայմանագիրը ոչ միայն կապահովի Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, այլև կվերափոխի ողջ տարածաշրջանը։

Հատկանշական է, որ ԱՄՆ նախագահի այս նամակը հայաստանյան որոշ փորձագետների կողմից գնահատում են որպես Ալիևին տրված կոնկրետ վերջնաժամկետ է, ենթատեքստում՝ նաև զգուշացում։ Մյուս կողմից Բայդենը նամակում Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին խոսելիս ոչինչ չէր նշել Հայաստանի տարածքային ամբողջականության մասին, ինչը գնահատականների տեղիք էր տվել, որ հնարավոր զիջումները կարող են ՀՀ-ի ինքնիշխանության հաշվին կատարվել։

Oragir.News-ի հետ զրույցում քաղաքագետ Արա Պողոսյանը նշեց՝ նկատելի է, որ Միացյալ Նահանգներն ունի տարածաշրջանում հարաբերական խաղաղություն հաստատելու նպատակադրում՝ տարածաշրջանային կոմունիկացիոն և այլ ծրագրեր առաջ մղելու նպատակով։ Նրա խոսքով՝ ներկայումս ստեղծվել է մի իրավիճակ, երբ վտանգի տակ է դրված նաև ԱՄՆ-ի հեղինակությունը և գործընթացների վրա ազդելու կարողությունը․

«Թե՛ Ռուսաստանում կայացած վերջին հանդիպումից հետո, թե՛ «3+3» կամ արդեն «3+2» ձևաչափում հանդիպումներից հետո տպավորություն է ստեղծվել, որ Ադրբեջանը փորձում է գործընթացը դուրս հանել Արևմուտքի խնամակալությունից և տանել այլ ուղղությամբ։ Բնականաբար սա ունի իր պատճառները․ ինչպես նախկինում կար պատճառ, որը դրդում էր արևմուտքում որոշ պայմանավորվածությունների ձեռքբերման հասնել, այնպես էլ այժմ Ադրբեջանն ունի պատճառներ, որպեսզի այլևս հարթակի փոփոխություն տեղի ունենա և հնարավորինս երկարաձգվի այս գործընթացը։ Դրա նպատակն առավել հարմար առիթի սպասելն է, երբ հնարավոր կլինի ուժային մեթոդների կիրառմամբ կամ ուժի սպառնալիքի ներքո ստիպել Հայաստանին գնալու նոր զիջումների։

Հիմա, ինչպես նշեցի, ստեղծվել է իրավիճակ, երբ գործընթացը կարող է դուրս մնալ Արևմուտքի հովանավորությունից կամ խնամակալությունից, որի դեպքում Արևմուտքի գործադրած բավականին լուրջ ջանքերը կարող են պարզապես ի չիք դառնալ։ Ուստի՝ հատկապես ԱՄՆ-ն, նախկինում հույս ուներ, որ փաստաթուղթը մինչև Բաքվում կայանալիք COP29-ը կստորագրվեր, սա նաև հայտարարվել էր Միացյալ Նահանգների բարձրաստիճան պաշտոնյաների կողմից, սա նաև Հայաստանի հանրության, քաղաքագիտական և փորձագիտական դաշտում էր որոշակի հույսեր առաջացրել։ Մյուս կողմից ի սկզբանե ակնհայտ էր, որ դա տեղի չի ունենալու, որովհետև Ադրբեջանի նպատակը բոլորովին այլ էր, ու այս պարագայում ևս ես կարծում եմ, որ Ադրբեջանը կփորձի հնարավորինս գտնել պատճառներ՝ իր կողմից խաղաղության պայմանագիր չկնքելու հանգամանքն արդարացնելու համար։ Այս պահին չափազանց ցածր հավանականություն կա, որ նույնիսկ ԱՄՆ նախագահի նամակից հետո Ադրբեջանը կարող է արագացնել գործընթացը, էլ չեմ ասում՝ մինչև տարեվերջ խաղաղության պայմանագիր կնքի։ Ես անձամբ չափազանց վատատես եմ այս հարցում և կարծում եմ՝ գոնե հիմա չկան այնպիսի նախադրյալներ, որոնք կապահովեն, որ Ադրբեջանը գնա խաղաղության պայմանագրի կնքմանը»։

Oragir.News-ի հարցին՝ որքանո՞վ է կիսում այն գնահատականները, որ սա Բայդենի կողմից Ալիևին ներկայացված վերջնաժամկետ էր՝ Արա Պողոսյանը պատասխանեց, որ եթե նույնիսկ սա վեջնաժամկետ է, ապա Արևմուտքը պատրաստ չէ Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառել՝ պարտադրելով վերջինիս խաղաղության պայմանագիր ստորագրել։ Նա նաև ասաց՝ վատատես է, որ Բայդենի նամակը վերջնագրային ենթատեքստ ունի։ «Ավելին ասեմ՝ եթե այնուամենայնիվ այդպիսի ենթատեքստ ունի, ապա դրան պետք է հաջորդի կամ նախորդի խոսակցություն՝ սանկցիաների մասին։ Ես կարծում եմ, որ ո՛չ ԵՄ-ն, ո՛չ ԱՄՆ-ն պատրաստ չեն Ադրբեջանի նկատմամբ սանկցիաներ կիրառել, առավել ևս այս ժամանակահատվածում»,- շեշտում է քաղաքագետը։

Ինչ վերաբերվում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը չհիշատակելուն, Արա Պողոսյանն ուշադրություն հրավիրեց այն բանին, որ ներկայումս տարածաշրջանային այնպիսի կոնֆիգուրացիա է ձևավորվել, երբ բոլոր հարցերը լուծվում են կամ լուծվելու միտում ունեն՝ Հայաստանի Հանրապետության կենսական շահերի հաշվին․

«Բնականաբար ես կարծում եմ, որ այս խոսույթից այդպիսի ուղիղ ենթադրություն անել։ Այդտեղ խնդիրը պետք է համատեքստային դիտարկենք, իսկ համատեքստային դիտարկելու պարագայում մենք կտեսնենք, որ Ադրբեջանը բազմիցս, հատկապես վերջին շրջանում, խաղաղության պայմանագիր չկնքելու հիմնական խոչընդոտ է դիտարկել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունն ու Անկախության հռչակագիրը՝ համարելով, որ դրանք խախտում են իր տարածքային ամբողջականությունը կամ առնվազն դրանցում այդպիսի հավակնություններ են ամփոփված։ Ենթադրելի է, որ հենց սա նկատի ունենալով է Միացյալ Նահանգների նախագահը այդպիսի հիշատակում է կատարել, իսկ Հայաստանի տարածքային ամբողջականությանը չանդրադառնալու մասով գոնե այս պահին չեմ կարող մեկնաբանել՝ դա միտումնավո՞ր է արվել, թե օրինակ ՀՀ իշխանությունների կողմից հատկապես միջազգային ատյաններում չի շոշափվել Հայաստանի օկուպացված տարածքների վերադաձի խնդիրը»։

Արա Պողոսյանը հավելեց՝ Հայաստանի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ մտադիր չեն ուժային ճանապարհով վերականգնել ՀՀ տարածքային ամբողջականությունը, ուստի, այս հանգամանքները հաշվի առնելով, տրամաբանական կլինի, եթե միջազգային դերակատարները նույնպես չանդրադառնան այս հարցին։

Դավիթ Գույումջյան
Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
14:37 Հուսախաբված դուրս եկան. դաշնակցականը` խուզարկությունների վերաբերյալ
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից