Մամուլ 1 տարի առաջ - 08:10 22-10-2024

Կանոնակարգը օրենքի խախտումով խցկեցին օրակարգ․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի վավերացման հարցում ՀՀ կառավարությունն անբացատրելի շտապողականություն է դրսեւորում։ Մինչ Ադրբեջանը մատը մատին չի խփում, մեր իշխանություններն օրենքի խախտումով` ափալ-թափալ, կանոնակարգի նախագիծը հաստատեցին պատկան հանձնաժողովում եւ խցկեցին այսօր մեկնարկող ԱԺ նիստերի օրակարգ։ Գլխադասային պետաիրավական հանձնաժողովում կանոնակարգը քննարկվեց եւ ընդունվեց երեկ` ժամը 15.00-ի սահմաններում։ Մինչդեռ «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածը սահմանում է նախագծերի քննության ընթացակարգը՝ որ նախագիծը կարող էր վաղվա օրակարգում ներառվել, եթե այն ընդունվեր մինչեւ ժամը 12:00-ն:

«Հանձնաժողովի որոշումն ընդունվելուց հետո՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում, ոչ ուշ, քան ԱԺ հերթական նստաշրջանի առաջին հերթական նիստերին նախորդող շաբաթվա ուրբաթ, ինչպես նաեւ մյուս հերթական նիստերի շաբաթվա երկուշաբթի օրվա ժամը 12:00-ն»։ Սահմանազատման հանձնաժողովի ղեկավար Մհեր Գրիգորյանին երեկ հարցրինք՝ ինչո՞վ է պայմանավորված այս շտապողականությունը։ Ասաց՝ բացարձակ չեն շտապում: Բայց Ադրբեջանում որեւէ գործընթաց չկա։ Մհեր Գրիգորյանն արձագանքեց․ «Դուք ճշտե՞լ եք, գիտե՞ք»: Ճշտելը, իհարկե, իրենց պարտականությունն է: Բայց ի՞նչ տեղեկություն կա, որ Ադրբեջանը սկսել է կանոնակարգի վավերացման գործընթացը․ փոխվարչապետը խուսափեց պատասխանից՝ վստահեցնելով միայն, որ եթե Ադրբեջանը պատրաստ չլիներ վավերացնել, չէր ստորագրի կանոնակարգը։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը