Խոսք Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 21:59 24-06-2023

Կառուցապատման թույլտվությունների 90%-ը խախտումով է, դա քրոնիկ բնույթ ունի

Մենք մեր պապերից ժառանգություն էինք ստացել հիանալի քաղաք, բայց վերջին 30 տարիների ընթացքում հետևողականորեն և շարունակաբար փչացնում ենք այն միջավայրը, որի մեջ ապրում ենք և պիտի ապրեն մեր սերունդները։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Միջազգային ճարտարապետական ակադեմիայի պրոֆեսոր, «Իթակե» ճարտարապետական արվեստանոցի հիմնադիր տնօրեն Տելեմակ Անանյանն՝ անդրադառնալով Երևանի ճարտարապետությանը։

Անանյանը նկատում է, որ ոլորտը համակարգող օրենսդրական դաշտը ոչ միայն թերի է, այլ եղածն էլ խախտվում է։ «90 % դեպքերում դուք չեք գտնի մի կառուցապատման թույլտվության շինարարություն, որը չլինի խախտումով տրամադրված, դա կրում է քրոնիկ բնույթ»,- ասաց Անանյանը։

Անանյանը շեշտեց, որ իրենք անհիմն մերժում են ստացել սակավահարկ մենատների թաղամասում եռահարկ շինություն կառուցելու։ «Եթե կառուցապատողը այլ մտածելակերպ ունի, քան գործող իշխանությունները, նրա նախագծերը մերժվում են։ Մենք վերջին 3-4 տարիների ընթացքում ունենք 5-6 մերժում, այն դեպքում երբ օրենքի շրջանակներում էինք առաջարկներ արել»։

Մեր զրուցակիցը շեշտեց, որ ամբողջ քաղաքակիրթ աշխարհում կառուցապատողը, ստեղծելով բնակմակերես, պարտավորվում է ստեղծել ապագա բնակիչների համար բոլոր հարմարությունները՝ սկսած հրշեջ և ոստիկանական ծառայությունների ավելացումից, վերջացրած բուժհաստատություններից և դպրոցներից, բայց մեր երկրում դա մենք չենք տեսնում․

«Կառուցապատողը, ով գերբարձր կառուցապատում է իրականացնում, հոգ չի տանում իր ապագա բնակիչների սպասարկման մասին, սա երրորդ երկրներին բնորոշ տեսակ է»։

Անանյանը նկատում է. «Քաղաքում գործում են, որոշ ճարտարապետական խմբեր, որոնք սերտ կապերի մեջ են քաղաքաշինության վարչության հետ։ Անանյանը հավելեց, որ ոլորտում ունեն լուրջ կադրային խնդիրներ, քաղաքապետարանի համապատասխան վարչությունում աշխատում են ոչ որակյալ վասնագետներ, իսկ լավ գիտելիքներ ունեցող մասնագետները նախընտրում են առավել լավ վարձատրությամբ աշխատել մասնավոր կազմակերպություններում՝ հնարավորության դեպքում էլ աշխատանք գտնել երկրից դուրս, իրենց ունեցած գիտելիքները ծառայեցնել այլ երկրի։

Մենք բազմիցս մասնակցել ենք տենդերների և միշտ չենք հաղթել, քանի որ ես ունեմ սկզբունք այդ կեղտոտ բաներին չմասնակցել, և այդ սկզբունքը մինչ օրս պահպանում եմ, բայց ես պետք է խոստովանեմ նաև, որ Երևանը վերջին 30 տարում մի անգամ ունեցավ սրտացավ և ազնիվ քաղաքապետ՝ Հրաչյա Սարգսյանը, որին բարեհաջող հեռացրին ինչ-ինչ պայմաններով»։

Մեր զրուցակիցը նշեց, որ այդ շրջանում մասնակցել են տենդերի և, որքան էլ որ զարմանալի է եղել իրենց համար, հաղթել են, բայց հետագայում խնդիրներ են առաջացել և իրենք հայտնվել են սև ցուցակում։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
14:37 Հուսախաբված դուրս եկան. դաշնակցականը` խուզարկությունների վերաբերյալ
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից