Ներքին 5 տարի առաջ - 13:05 09-08-2021

ԵՊՀ ռեկտորի ժ․պ․-ին դոկտորի գիտական աստիճանը շնորհվել է կոպտագույն խախտումով․ նամակ ՀՀ գլխավոր դատախազին

Կենսաֆիզիկոս Սասուն Գևորգյանը դիմել է ՀՀ գլխավոր դատախազին՝ հայտնելով, որ ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար նշանակված Հովհաննես Հովհաննիսյանը կոպտորեն խախտել է ՀՀ ԲՈԿ-ի կանոնադրությունը և «ՀՀ-ում գիտական աստիճանաշնորհման կանոնակարգով» հստակ սահմանված կանոնները, որոնք պարտադիր են գիտական աստիճան ստանալու համար։

Դատախազին ներկայացված հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․

Հայտարարություն հանցագործության մասին

Հանդիսանալով ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ հպարտ և օրինապաշտ քաղաքացի, հստակ գիտակցելով, որ հանցագործության մասին չհայտնելը դատապարտվում է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ Գ Լ ՈՒ Խ 31-ի Հոդված 335-ով, կատարելով իմ քաղաքացիական պարտքը՝

Հայտնում եմ,

ՀՀ քաղաքացի Հովհաննես Վահագնի Հովհաննիսյանը, կոպտորեն խախտելով ՀՀ ԲՈԿ կանոնադրությամբ և «ՀՀ-ում գիտական աստիճանաշնորհման կանոնակարգով» հստակ սահմանված կանոնները, որոնք պարտադիր են գիտական աստիճան ստանալու համար, 2020 թ. փետրվարի 05-ին, ժամը 14։00-ի սահմաններում, ԵՊՀ-ում գործող ԲՈԿ-ի 068 մասնագիտական խորհրդում պաշտպանել է

«ՎԱՂ ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԴԱՎԱՆԱԲԱՆԱԿԱՆ ՎԵՃԵՐԻ ԿՐՈՆԱԳԻՏԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ (II ԴԱՐԻ II ԿԵՍ – V ԴԱՐԻ I ՔԱՌՈՐԴ)» վերնագիրը կրող թեզը և նույն 2020 թ․-ին նրան շնորհվել է գիտությունների դոկտորի աստիճան։ Ըստ «ՀՀ-ում գիտական աստիճանաշնորհման կանոնակարգի»-ի 10-րդ կետի՝ (տողատակի 2 աստղանիշով պարզաբանում, եթե «…դոկտորական ատենախոսության թեման սահմանված կարգով հաստատվել է մինչեւ 2015 թ. մարտ ամիսը, և … դոկտորական ատենախոսությունը մինչեւ 2018 թ. մարտի 10-ը համապատասխան հաստատությունում նախնական քննարկում է անցել», ապա նման դեպքերում գործում է նախկին կարգը, այն է՝ առնվազն քսան գիտական հոդված, այդ թվում՝ առնվազն հինգը՝ օտարերկրյա պետություններում տպագրվող գրախոսվող գիտական հրատարակություններում, իսկ հայագիտական բնույթի աշխատանքների դեպքում երկու հոդված: Մենագրության դեպքում հոդվածների թիվը կրճատվում է մինչև 15: Կոպտորեն խախտելով վերը նշված կանոնակարգի պահանջը, այն է՝ ներկայացնել ԲՈԿ ցուցակով նախատեսված ամսագրերում հրատարակված հոդվածներ, հայցորդը ներկայացրել է աշխատանքներ, որոնցից 8-ը ներառված չեն ԲՈԿ ցուցակներում։ Խոսքը ոչ թե թեզի գիտական արժեքի մասին է, այլ տարրական թվաբանության։ Ներկայացված 18 աշխատանքներից 8-ը չեն կարող ընդունվել ԲՈԿ կանոնակարգի համաձայն և դա պարզապես ակնհայտ կոպտագույն խախտում է։ Աչք փակելով այս կոպիտ խախտման վրա, ինչը ստուգելու համար պարզապես պետք է կարդալ կանոնակարգը և տիրապետել տարրական թվաբանության, ԲՈԿ-ը 2020-ին շնորհել է դոկտորի աստիճան։ Այս խախտման մասին իմ բազում հոդվածները ՀՀ ազատ մամուլում մնացել են անպատասխան։

Հայտնում եմ, որ 2021 թ․ օգոստոսի 6-ին Հովհաննես Վահագնի Հովհաննիսյանը նշանակվել է ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար և ստանալու է դոկտորի աստիճանի համար նախատեսված 25000 ՀՀ դրամ հավելավճարը։ Խնդրում եմ ստուգել վերը նշված փաստերը և կանխել ՀՀ ֆինանսների անօրինական վատնումը։

ՀՀ քաղաքացի Սասուն Գևորգի Գևորգյան

09 օգոստոս, 2021թ․, Թայվան

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի

Ձեզ գուցե հետաքրքրի