Ներքին 1 տարի առաջ - 14:31 21-10-2024

Կանոնակարգը միակ փաստաթուղթը չէ, որի հիման վրա սահմանը վերականագնվելու է. փոխվարչապետ

Կանոնակարգը որպես փաստաթուղթ միակ կամ հիմնական իրավական հիմքը չէ սահմանզատման գործընթաց իրականացնելու համար։ Այս մասին ԱԺ-ում ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ի պատասխան «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի հարցին։

Ընդդիմադիր պատգամավորը հետաքրքրվել էր` ինչ իրավական հիմքով է 2024 թվականին Տավուշում իրականացվել զորքերի հետքաշում, ինչպես է ստացվել, որ այն փաստաթուղթը, որի հիման վրա գործընթացն իրականացվել է, քննարկվում է միայն հիմա, դեպքերից փաստացի 6 ամիս հետո, ու ՍԴ–ն էլ մի քանի օր առաջ է որոշել, որ կանոնակարգը համապատասխանում է Սահմանադրությանը։

«Առաջին հատվածի իրականացման արդյունքում այն փորձը, որ ստացանք, ուղղակի ամրագրեցինք, որպեսզի ամեն անգամ ուրիշ հատվածներում աշխատելիս նույն հարցերին չանդրադառնանք։ Այն, ինչ գործընթացի հետ պայմանավորված էր այդ հատվածում, ուղղակի արտացոլվեց կանոնակարգում»,–ասաց Գրիգորյանը։

Փոխվարչապետի խոսքով` Տավուշի մարզում սահմանի գիծը վերականգնել են, ու 100 մետրի շրջանակում որևէ օպտիմիզացիա տեղի չի ունեցել։

«Գիծն անցել է 100 մետրի մեջտեղով՝ 50 մետր էս կողմից, 50 մետր մյուս կողմից, բայց հենց Կիրանցում փորձը ցույց տվեց, որ օպտիմիզացիայի ինստիտուտը պետք է կիրառենք, իհարկե, փոխադարձ համաձայնությամբ և դա պետք է ամրագրվի միջպետական համաձայնագրով։ Եվ այս իմաստով կանոնակարգը միակ փաստաթուղթը չէ, կամ բնավ այն հիմքը չէ իրավական, որի հիման վրա սահմանը վերականագնվելու է»։

Գրիգորյանը հավելեց, որ շատ ավելի կարևոր է, թե գիծը, որը վերականգնվում է, ինչ իրավական բազայով է հիմնավորված եղել Խորհրդային Միության ժամանակ։

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում քննարկվում է «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգը վավերացնելու մասին հարցը։

Ամենից շատ դիտված

17:58 Ի՞նչ հիմքով է ՔԿ-ն ակնարկում, թե Էմմա Ծառուկյանը դավաճանել է ամուսնուն
09:00 Փաշինյանի հանդեպ հավատը հրաշքներ է գործում. Մանվել Փարամազյանի քրեական գործերը ի չի՞ք դարձան
18:56 Էկրաններից հեռու, բայց սիրով լի. Անի Քոչարյանը ամուսնու հետ ջերմ հրապարակում է արել
22:45 Բերման են ենթարկվել «Նարդոսցի Սերգուլիկը», «Փումփուլիկը», «Սնայպերչիկը», «Բեթմենը», «Խուճուճիկը», «Խուտուտիկը», «Այֆոնչիկը»
22:08 Իրանի առաջնորդ Սեյեդ Մոջթաբա Խամենեին ուղերձ է հղել հարևան երկրներին
14:02 «Խեղճ» Տիգրան Արզաքանցյանը․ նա հայտարարագրել է 0 դրամական միջոց և 0 դրամի եկամուտ
23:14 ԱՄՆ-ն Իրանի հետ «զուսպ է գործում»․ Թրամփ
20:14 Իմ մինուճար, իմ կյանքի ամենամեծ սեր. Սուրեն Փահլևանյանի և Յանա Դանիելյանի դուստրը նշում է ծննդյան տարեդարձը
19:51 Ծնվել է դերասան Կարո Հովհաննիսյանի և Սիրանուշ Երիկյանի առաջնեկը
23:04 Պորտուգալիայում ձերբակալել են անտառային հրդեհների հրկիզման մեջ կասկածյալին