Ուղիղ եթեր
Արտաքին 2 տարի առաջ - 21:20 18-10-2024

Վրաստանի անդամակցության գործընթացը կասեցնելու ԵՄ որոշումը օբյեկտիվ չէ․ Կոբախիձե

ԵՄ գագաթնաժողովից հետո ընդունված հայտարարությունը, որը վերաբերում է Եվրամիությանը Վրաստանի անդամակցության գործընթացի փաստացի կասեցմանը, օբյեկտիվ չէ, հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ ճեպազրույցի ժամանակ։

Նա ընդգծել է, որ օբյեկտիվ չէ նաև այն հանգամանքը, որ ի տարբերություն Վրաստանի, ԵՄ հայտարարությունում դրական բնութագրումներ են տրվում Ուկրաինային և Մոլդովային։

«Ուկրաինային և Մոլդովային, որտեղ մեկը մյուսի հետևից փակվում են հեռուստաալիքներ , քաղաքական կուսակցություններ, դրական գնահատականներ են տալիս։ Այնինչ այնտեղ չկա ո՛չ մեդիա բազմակարծություն, ո՛չ քաղաքական բազմակարծություն, կոռուպցիան ծաղկում է, բարդագույն այլ խնդիրներ կան, ինստիտուտների դերը թուլանում է, այս ամենին զուգահեռ էլ՝ Մոլդովան շարունակում է մնալ ԱՊՀ անդամ։ Չէ՞ որ այստեղ ամենակարևորն օբյեկտիվությունն է, ինչը տեսանելի չէ»,- ԵՄ որոշման առնչությամբ ասել է Վրաստանի վարչապետը։

Ամենից շատ դիտված

16:51 Եկել մեր տուն, հաց է կերել, հետևից հայհոյանքներ է հնչեցրել. ինչից է սկսվել Շիրակի փողոցի արյունալի կռիվը
22:29 Էլիզ Մելիքյանը՝ ընտանիքի հետ չշփվելու մասին․ «Իմ պատկերացրած ընտանիքն այլ է»
19:49 Սոցիալական խմբերին կենսաչափական նոր անձնագրերն ու նույնականացման քարտերը կտրամադրվեն անվճար. Արփինե Սարգսյան
22:03 Էլեն Սաֆարյանը հրապարակել է իր հարսանիքի առաջին տեսանյութը
20:31 ՔՊ նոր պատգամավորը 2020–ին դեմ էր, որ Քարվաճառն ու Քաշաթաղը հանձնվեն
14:00 Նախ Փաշինյանի բռնությունից պիտի ազատվեն, հետո նախագիծ բերեն ԱԺ
15:30 Իրավապահ ընտանիք. կամ որոշումներ են կայացնում, կամ խորհուրդներ են տալիս
14:14 Իսպանիայում երկու արագընթաց գնացքի բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 39-ի
23:21 Հնդկաստանում փոթորիկ է մոլեգնում. 7 մարդ զոհվել է, 180 հազար մարդ՝ տարհանվել
12:18 Ստեփանավանում ՔՊ-ն կքվեարկի Արմեն Գրիգորյանի օգտին․ հանդես ենք գալու միասնական․ մարզպետ