Ներքին 2 տարի առաջ - 14:21 17-10-2024

Գյումրիի քաղաքապետը ծանր վիճակում տեղափոխվել է Երևան

Գյումրիի քաղաքապետ Վարդգես Սամսոնյանին ծանր վիճակում 2 օր առաջ հասցրել են Երևան։

Oragir.News-ի տեղեկություններով, 2 օր առաջ քաղաքապետը իրեն վատ է զգացել, միանգամից հոսպիտալացրել են։

Oragir.News-ը փորձել է մեկնաբանություն ստանալ Գյումրիի քաղաքապետի մամուլի քարտուղար Սոնա Առաքելյանից, բայց նրա հետ կապ հաստատել հնարավոր չէ։

Գյումրիի քաղաքապետարանի մեր աղբյուրի փոխանցմամբ, վերջին շրջանում ՔՊ-ն իշխող «Բալասանյան դաշինքի» վրա սկսել է ճնշումներ գործադրելը։

Խոսքը վերաբերում է քրեական այն գործերին, որոնք հարուցվել են անցած տարվա դեկտեմբերի ընթացքում, երբ խզվեց «ՔՊ» և «Բալասնյան դաշինք» կուսակցությունների միջև կնքված 2021 թվականի հուշագիրը։

Նշենք, որ Վարդգես Սամսոնյանը Գյումրիի քաղաքապետի պաշտոնում է 2021 թ-ի նոյեմբերի 4-ից։


Լուրը հրապարակելուց հետո քաղաքապետի խոսնակը կապ հաստատեց մեզ հետ՝ չհերքելով հոսպիտալացման մասին տեղեկությունը։

«Առողջական խնդիրների պատճառով քաղաքապետը աշխատում է հեռավար»,- պարզաբանեց Գյումրիի քաղաքապետի մամուլի քարտուղարը։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
11:40 Երևանում ավտոբուս է կողաշրջվել. կա 11 վիրավոր
11:29 Արման Ծառուկյանը հարձակվել է մրցակցի վրա՝ մամուլի ասուլիսի ժամանակ
08:23 Հայկ Սարգսյանի պահվածքը սկսել է տարօրինակ թվալ․ «Իրավունք»
22:44 Միջազգային աճուրդում հաջողվել է ձեռք բերել Ավրորա Մարդիգանյանի նորահայտ բնօրինակ լուսանկարը
18:35 Հրդեհ՝ Վանաձորում․ հրշեջները կանխել են կրակի տարածումը, ապա մարել․ կա վիրավոր
11:13 Արտաշատի խճուղում 43-ամյա վարորդը «Toyota»-ով վրաերթի է ենթարկել փողոցն արգելված հատվածով հատող՝ ազգությամբ հնդիկ հետիոտնի
17:30 Կառավարությունն առաջարկում է երեխաների տեղափոխման կանոնների խախտման տուգանքը 5 հազարից դարձնել 20 հազար դրամ