Ուղիղ եթեր
Հարցում Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 23:25 16-10-2024

Արգիշտի Քյարամյանը մեդալները շարել է դոշին, իրեն դրել գեներալի տեղ. հարցում

Երեկ Ազգային ժողովում ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի և Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի վեճը քիչ էր մնում վերածվեր ծեծկռտուքի, եթե դրան չմիջամտեին Աժ-ում ներկա ուժային մյուս կառույցների ղեկավարները։

Արգիշտի Քյարամյանը, ի պատասխան ՔՊ-ական պատգամավորի հարցադրմանը, հայտարարեց, որ այս աշխարհի վրա որևէ մեկը չկա, ով կարող է իր ասածի հետևից ռեպլիկ բաց թողնել, ինչը շատերի գնահատմամբ տղայական պահվածք դրսևորելու օրինակ էր։

Oragir.News-ը հարց ուղղեց քաղաքացիներին. «Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ է Արգիշտի Քյարամյանը երեկ ԱԺ-ում տղայական պահվածք դրսևորել»։

«Զզվում եմ բոլորից», «Շատ սխալ է արել», «Հարստացել է դրա համար էլ տղայական բաներ է անում։ Մեդալներն էլ եսիմ որտեղից է առել, շարել դոշին, իրեն դրել գեներալի տեղ։ Շատ անհաջող մարդ է ինքը»,- այսպիսի կարծիք հայտնեցին անցորդները։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

17:26 Մայրը մահացած էր, տատիկ-պապիկի հետ էր ապրում. նոր մանրամասներ՝ 5-ամյա երեխայի ողբերգական դեպքից
13:19 Առաջիկա օրերին սպասվում է ձյուն, բուք, մերկասառույց. վարորդներին հորդորում ենք երթևեկել ձմեռային անվադողերով
13:26 9 մարդու կյանք խլած վթարի վայրում ճանապարհը գծանշված է եղել․ Խուդաթյանը պարզաբանում է ներկայացրել
22:58 Ուշիի վթարի զոհերից է բռնցքամարտի Եվրոպայի 22-ամյա չեմպիոն Էրիկ Մխոյանը
12:30 Մարդուն «թոշակառու» պիտակ կպցնելով՝ նպաստում ենք նրա ապաակտիվացմանը. Փաշինյան
16:00 Ալիևի սահմանադրությունն արժի 64 մլրդ դրամ. վերջին ընդդիմադիրը
17:15 Ովքեր էին Ուշիի ոլորաններում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածներն ու վիրավորները. նոր մանրամասներ
18:00 «Ճշտով» կատարված գնումները․ շեֆի ավտոն ուշ են լվացել, պայմանագիրը լուծվել է
08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
18:48 Մեր պայքարը ոչ միայն Սամվել Կարապետյանի համար է, այլև հայ ազգի ու պետականության. Հայկ Ֆարմանյան