Մամուլ 1 տարի առաջ - 07:40 16-10-2024

Դատախազը պատժում է միայն ընդդիմադիրներին. իշխող խմբակցության պատգամավորների քրեական արարքները. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. «ՀՀ Ազգային ժողովում երեկ Անդրանիկ Քոչարյանը ուժի ցուցադրություն էր կազմակերպել. երկրի բոլոր ուժային կառույցները առաջին դեմքերով, Նիկոլ Փաշինյանի հրահանգով, հավաքվել եւ քննարկում էին Հայաստանում հանցավորության վիճակը, սակայն, ակնհայտորեն, ՔՊ-ական պատգամավորները պասիվ էին: Միայն Անդրանիկ Քոչարյանի մտերիմ պատգամավորներն էին ներկա այդ կարեւոր քննարկմանը, մի քանիսը՝ ԱԺ պաշտպանության հանձնաժողովից եւ, իհարկե, Հովիկ Աղազարյանը, որը առաջիկայում անխուսափելիորեն պետք է հայտնվի մեղադրյալի աթոռին: Հարցը, ինչ խոսք, իսկապես հրատապ է, բայց պակաս կարեւոր չէ, թե ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ինչ որոշում կկայացնի ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի մասով:

Հիշեցնենք՝ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր՝ Աղազարյանին կաշառք փոխանցելու պայմանավորվածության մասով ՀՀ քաղաքացի Աշոտի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել, բայց ենթադրյալ կաշառք վերցնող պատգամավոր Աղազարյանն անպատիժ է: Տարբեր ամբիոններից արդարության, արդարադատության եւ պրոֆեսիոնալիզմի մասին ելույթներ ունեցող Աննա Վարդապետյանը հապաղում է իշխող խմբակցության պատգամավորին մեղադրյալի աթոռին նստեցնելուց՝ մինչդեռ իրավաբանական նվազագույն գիտելիքներ ունեցող յուրաքանչյուր ոք պնդում է, որ Աղազարյանը ախուսափելիորեն պետք է մեղադրյալ դառնա:

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար Սասուն Խաչատրյանից հետաքրքրվեց, թե ինչ կաշկանդվածություն ունի, ինչու Աղազարյանին մեղադրանք առաջադրելու համար չի դիմում գլխավոր դատախազին: Խաչատրյանը խուսափեց հարցի ուղիղ պատասխանից թե՝ դուք շատ տեղեկացված չեք գործից: Իսկ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը «Ժողովուրդ» օրաթերթի հարցին, թե ինչու եք հովանավորում ՔՊ պատգամավորին, ասաց, թե հարցազրույց չի տալիս:

Մինչդեռ մենք մանրամասները ներկայացրել էինք երեկվա համարում:
Այս իրավիճակում տեղին է հիշեցնել, որ «Հայաստան» խմբակցության շատ պատգամավորներ այս պահին մեղադրյալի կարգավիճակում են.

1. Սեյրան Օհանյան
2. Լեւոն Քոչարյան
3. Մհեր Սահակյան
4. Արմեն Գեւորգյան
5. Արթուր Սարգսյան

Թվարկված ընդդիմադիր պատգամավորների մեղադրանքի հարցում դատախազ Աննա Վարդապետյանը սկզբունքայնություն է ցուցաբերում, իսկ իշխող խմբակցության պատգամավորների մասով կաշկանդվում է:
Հիշենք իշխող խմբակցության պատգամավորների դեպքերից թեկուզ մի քանիսը՝ Հովիկ Աղազարյան՝ կաշառքի սկանդալ, երեկ բացահայտվեց նաեւ, որ որդու մասով քրգործ կա, որով էլ փորձել են ճնշել քննչական կոմիտեի ղեկավար Արգիշտի Քյարամյանին, Արթուր Հովհաննիսյան՝ ականջ ու լեզու կտրելու սպառնալիք, կարճված՝ թմրանյութերի օգտագործման դեպք, Ալեն Սիմոնյան՝ քաղաքացու դեմքին թքելու հայտնի միջադեպը»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին