Ադրբեջանի ԱԺ նախագահն Ալեն Սիմոնյանին արհամարհել է. հարցում

Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 6 ամիս առաջ - 22:36 15-10-2024
Ժնևում երեկ հանդիպել են Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Նուման Քուրթուլմուշը։

Նախատեսված էր հանդիպում նաև Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ, սակայն հայկական կողմի փոխանցմամբ՝ ադրբեջանական կողմը չեղարկել էր այն։

Oragir.News-ը անցորդներից հետաքրքրվեց, թե նրանց կարծիքով՝ ինչու է Ադրբեջանի ԱԺ նախագահը հրաժարվել հանդիպել Ալեն Սիմոնյանի հետ։

Հարցվածներից մի քանիսն ասացին, որ տեղյակ չեն էլ եղել, որ նման հանդիպում պետք է լիներ։

«Բանի տեղ չի դրել Ալեն Սիմոնյանին, արհամարհել է»,-ասաց մի տղամարդ։

Մեկ այլ քաղաքացի էլ հավելեց, որ Ադրբեջանի չի ուզում Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորել։

«Ինչո՞ւ ենք մենք ծնկաչոք ուզում, որ մեզ հետ հանդիպեն»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ձեզ գուցե հետաքրքրի