Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 11:21 14-10-2024

Երևանում 48 համարի ավտոբուսը բախվել է շինության պատին․ կան վիրավորներ

Այսօր՝ հոկտեմբերի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։00-ի սահմաններում Այվազովսկի փողոցում «Ժոնգթոնգ» մակնիշի՝ 48 համարի ավտոբուսը կորցրել է կառավարումը և բախվել շինության պատին։ Նախնական տեղեկություններով՝ վթարի պատճառը եղել է մեկ այլ ավտոմեքենայի կողմից ավտոբուսի վարորդի համար վթարային իրավիճակ ստեղծելը։

Oragir.News-ի թղթակցի փոխանցմամբ՝ 1 հոգու տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, վարորդը ևս վնասվածք է ստացել, սակայն տեղում բուժօգնություն է ստացել և հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվել։

Դեպքի վայր են ժամանել պարեկներն ու շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
11:40 Երևանում ավտոբուս է կողաշրջվել. կա 11 վիրավոր
11:29 Արման Ծառուկյանը հարձակվել է մրցակցի վրա՝ մամուլի ասուլիսի ժամանակ
08:23 Հայկ Սարգսյանի պահվածքը սկսել է տարօրինակ թվալ․ «Իրավունք»
22:44 Միջազգային աճուրդում հաջողվել է ձեռք բերել Ավրորա Մարդիգանյանի նորահայտ բնօրինակ լուսանկարը
18:35 Հրդեհ՝ Վանաձորում․ հրշեջները կանխել են կրակի տարածումը, ապա մարել․ կա վիրավոր
11:13 Արտաշատի խճուղում 43-ամյա վարորդը «Toyota»-ով վրաերթի է ենթարկել փողոցն արգելված հատվածով հատող՝ ազգությամբ հնդիկ հետիոտնի
17:30 Կառավարությունն առաջարկում է երեխաների տեղափոխման կանոնների խախտման տուգանքը 5 հազարից դարձնել 20 հազար դրամ