Ուղիղ եթեր
Արտաքին 2 տարի առաջ - 14:30 13-10-2024

Թբիլիսին պետք է դատապարտի ռուսական ագրեսիան. Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար

Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը հայտարարել է, որ Կիևն ակնկալում է, որ պաշտոնական Թբիլիսին կդատապարտի ռուսական ագրեսիան։ Փոխանցում է Azatutyun-ը։

Նա մատնանշել է վրացական իշխանությունների՝ Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցներ կիրառելուց խուսափելը, ինչպես նաև մեծ թվով ռուս միգրանտների Վրաստանի տարածք թույլ տալը, ինչը, ըստ նրա, վտանգ է ներկայացնում երկրի համար։

«Մենք բաց ենք, բայց որպեսզի վերականգնենք հարաբերությունները, որոնք պետք է լինեն մեր երկրների միջև, մենք ակնկալում ենք կատարվողի բացարձակ արդար գնահատական։ Մենք ակնկալում ենք, որ պաշտոնական Թբիլիսին կդատապարտի ռուսական ագրեսիան», - ասել է նա։

Երմակը պարզաբանել է, որ Կիևի ներկայացուցիչները շփվում են Վրաստանի նախագահի հետ, սակայն կառավարության մակարդակով նման հարաբերություններ չկան։

Ամենից շատ դիտված

16:51 Եկել մեր տուն, հաց է կերել, հետևից հայհոյանքներ է հնչեցրել. ինչից է սկսվել Շիրակի փողոցի արյունալի կռիվը
22:29 Էլիզ Մելիքյանը՝ ընտանիքի հետ չշփվելու մասին․ «Իմ պատկերացրած ընտանիքն այլ է»
19:49 Սոցիալական խմբերին կենսաչափական նոր անձնագրերն ու նույնականացման քարտերը կտրամադրվեն անվճար. Արփինե Սարգսյան
22:03 Էլեն Սաֆարյանը հրապարակել է իր հարսանիքի առաջին տեսանյութը
20:31 ՔՊ նոր պատգամավորը 2020–ին դեմ էր, որ Քարվաճառն ու Քաշաթաղը հանձնվեն
14:00 Նախ Փաշինյանի բռնությունից պիտի ազատվեն, հետո նախագիծ բերեն ԱԺ
15:30 Իրավապահ ընտանիք. կամ որոշումներ են կայացնում, կամ խորհուրդներ են տալիս
14:14 Իսպանիայում երկու արագընթաց գնացքի բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 39-ի
23:21 Հնդկաստանում փոթորիկ է մոլեգնում. 7 մարդ զոհվել է, 180 հազար մարդ՝ տարհանվել
19:40 Ես եմ որոշում՝ ով կպատասխանի Ձեր հարցին, մի քիչ կմեծանաք, կհասկանաք. Փաշինյանը՝ Գառնիկ Դավթյանին