Ներքին 2 տարի առաջ - 10:42 13-10-2024

Ջանոյանը մնաց, Սանոյանը՝ ոչ. Գյումրիի նախկին փոխքաղաքապետին 70 մլն դրամ գրավի դիմաց բաց են թողել

Oragir.News-ը գրել էր, որ Գյումրիի նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդու ձերբակալությունից հետո նույն գործի` Բալասանյանների ընտանիքին պատկանող «Սև Բերդ» ամրոցի շրջակա հողամասը սեփականաշնորհելու փաստով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել են նաև Սամվել Բալասանյանի փեսան` քրոջ ամուսինը` Ռուբեն Սանոյանը, ու փոխքաղաքապետ Սուրեն Ջանոյանը։

Ոստիկանության մեր աղբյուրի փոխանցմամբ` Ռուբեն Սանոյանին 70 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ են արձակել, նրա նկատմամբ կիրառվելու է տնային կալանք։

Նշենք, որ Ռուբեն Սանոյանը Սամվել Բալասանյանի կառավարման տարիներին զբաղեցրել է Գյումրիի քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով