Ուղիղ եթեր
Արտաքին 1 տարի առաջ - 19:30 12-10-2024

Բաքվից արձագանքում են Փաշինյանին․ «Հայաստանի վարչապետը փորձում է խեղաթյուրել իրականությունը»

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն մեկնաբանել է հոկտեմբերի 12-ին «Աշխարհի խաչմերուկ. անվտանգության և ժողովրդավարության միասնություն» ֆորումում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցված հայտարարություններին։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Ադրբեջանցի պաշտոնյան պնդել է, որ 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության կապակցությամբ Հայաստանի վարչապետի հայտարարությունները «իրականությունը խեղաթյուրելու փորձ են»։ Ըստ նրա՝ եռակողմ հայտարարության հետ կապված հաղորդակցությունների բացման հարցի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները ևս մեկ անգամ ցույց են տալիս, որ «Հայաստանի ղեկավարությունն անտեսում է իր ստանձնած պարտավորությունները»։

Այխան Հաջիզադեն նշել է՝ եռակողմ հայտարարության 9-րդ կետում հստակ նշված է, թե ինչ պարտավորություններ ունի Հայաստանը հաղորդակցությունների բացման հետ կապված, և ինչ ձևով է կազմակերպվելու տրանսպորտային հաղորդակցությունների նկատմամբ վերահսկողությունը։

«Ընդհանուր առմամբ, եթե դիտարկենք Հայաստանի գործողությունները, որոնք խախտում են նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունից բխող մյուս պարտավորությունները, ապա առաջին հերթին պետք է հիշել, որ Հայաստանը մինչև 2023 թվականի սեպտեմբերը հրաժարվում էր իր ապօրինի զինված խմբավորումները դուրս բերել Ադրբեջանի Ղարաբաղի տարածաշրջանից, իսկ Ադրբեջանի դեմ ականային ահաբեկչությունը շարունակելու համատեքստում մարդասիրական նպատակներով նախատեսված Լաչինի միջանցքով սպառազինություն և ականներ էր տեղափոխում Ադրբեջանի տարածք։ Ոչ ոք չի մոռացել, որ հայկական կողմը, որը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, իրականացրել է այսպես կոչված ռեժիմի քարոզչություն Ադրբեջանի տարածքում, և Հայաստանի վարչապետը 2023 թվականի սեպտեմբերի 2-ին շնորհավորական ուղերձ է հղել՝ անջատողական խունտայի այսպես կոչված անկախության կապակցությամբ։

Այս առումով Հայաստանի վարչապետի հռետորական հարցերը Լաչինի միջանցքի գործունեության, փախստականների և հարկադիր վերաբնակների վերադարձի մասին միայն զարմանք և հեգնանք են առաջացնում»,- եզրափակել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը։


Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
12:53 Ես վերադարձրի ՀՀ անձնագիրս, այլևս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-Գրիգորյանց
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
13:18 Այն, ինչ Թալեաթին չհաջողվեց լիովին իրականացնել, ավարտին կհասցնի Հայաստանի կառավարությունը
13:38 ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետին «Հայոց պատմություն» առարկան պետք չէ. տիրադավը հրահանգել է, դեկանը՝ գրել զեկուցագիրը, ռեկտորը՝ հաստատել. 168.am
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
13:29 Պարուհի Սոնա Եսայանն ու հումորիստ Գրիգ Գևորգյանը սպասում են իրենց առաջնեկին
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին