Ուղիղ եթեր
Արտաքին 2 տարի առաջ - 16:47 12-10-2024

Թբիլիսիի դատարանը տուգանել է իշխող կուսակցության նախընտրական տեսահոլովակը չցուցադրած երեք հեռուստաալիքների

Թբիլիսիի դատարանը տուգանել է վրացական երեք հեռուստաալիքների, որոնք հրաժարվել են հեռարձակել իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախընտրական տեսահոլովակը։ Փոխանցում է Azatutyun-ը։

Formula, Mtavari Arkhi և TV Pirveli հեռուստաալիքների դեմ համապատասխան բողոք էր ներկայացրել Վրաստանի իշխող ուժը։

«Վրացական երազանքի» տեսահոլովակում, մասնավորապես, ցուցադրվում են քաղաքներ «Ո՛չ պատերազմին» մակագրությամբ Ուկրաինայում պատերազմի հետևանքների մասին սև ու սպիտակ կադրեր՝ ռազմական գործողություններից ավերված շենքեր, ապա այդ կադրերին հաջորդում են տեսարաններ Վրաստանից՝ «Ընտրի՛ր խաղաղությունը» գրությամբ:

Նախընտրական այդ տեսահոլովակը մերժած հեռուստաընկերություններն ավելի վաղ հայտարարել էին, որ «Վրացական երազանքը» «ուկրաինացի ժողովրդի ողբերգությունն օգտագործում է իր քաղաքական քարոզարշավի համար»:

Ամենից շատ դիտված

16:51 Եկել մեր տուն, հաց է կերել, հետևից հայհոյանքներ է հնչեցրել. ինչից է սկսվել Շիրակի փողոցի արյունալի կռիվը
22:29 Էլիզ Մելիքյանը՝ ընտանիքի հետ չշփվելու մասին․ «Իմ պատկերացրած ընտանիքն այլ է»
19:49 Սոցիալական խմբերին կենսաչափական նոր անձնագրերն ու նույնականացման քարտերը կտրամադրվեն անվճար. Արփինե Սարգսյան
22:03 Էլեն Սաֆարյանը հրապարակել է իր հարսանիքի առաջին տեսանյութը
20:31 ՔՊ նոր պատգամավորը 2020–ին դեմ էր, որ Քարվաճառն ու Քաշաթաղը հանձնվեն
14:00 Նախ Փաշինյանի բռնությունից պիտի ազատվեն, հետո նախագիծ բերեն ԱԺ
15:30 Իրավապահ ընտանիք. կամ որոշումներ են կայացնում, կամ խորհուրդներ են տալիս
23:21 Հնդկաստանում փոթորիկ է մոլեգնում. 7 մարդ զոհվել է, 180 հազար մարդ՝ տարհանվել
14:14 Իսպանիայում երկու արագընթաց գնացքի բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 39-ի
19:40 Ես եմ որոշում՝ ով կպատասխանի Ձեր հարցին, մի քիչ կմեծանաք, կհասկանաք. Փաշինյանը՝ Գառնիկ Դավթյանին