Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 17:10 11-10-2024

Զոհվածների ծնողներին դատական նիստերով լռեցնե՞ն, չի՛ ստացվի. Աստղ Գալեյան

Այսօր՝ հոկտեմբերի 11-ին, շարունակվել է Գարիկ Գալեյանի՝ 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հոր, դատավարությունը։

Այսօր գործով ցուցմունք են տվել 3 վկաները, այդ թվում՝ Դավիթ Ստեփանյանը և ՆԳՆ Պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանը։

Ուշագրավ է, որ վկաները դատարանում գործին վերաբերող վկայություն չտվեցին տալիս, պատճառաբանելով, որ չեն հիշում։ Դատախազն ընթերցեց նրանց 2 տարի առաջ տված գրավոր ցուցմունքը, որից հետո վկաները պարզապես պնդեցին այն։

Oragir.News-ի հետ զրույցում Գարիկ Գալեյանի կինը՝ Աստղ Գալեյանը նշեց, որ մենք փոքր երկիր ենք, այնքան մեծ չենք, որ ազգի հերոսներին չճանաչեն։ Նա նաև ուշադրություն հրավիրեց այն փաստին, որ վկա Դավիթ Ստեփանյանը իրարամերժ ցուցմունքներ է տալիս և նշում, իբր բարոյական վնաս է կրել բողոքի ակցիայի ժամանակ, որին մասնակցել է նաև Գաիկ Գալեյանը։

«Իսկ այս ծնողները ոչ մի բարոյական վնաս չեն կրե՞լ։ Երբ նրանց երեխեքին տարել, սպանել են, դրա համար ոչ մեկը պատասխան չի տալո՞ւ։

Ինչ-որ ստից ջրի համար բերել են, էս երկրորդ տարին է՝ էս քաշքշուկի մեջ են գցել ծնողներին, որ ծնողներին այս դատական նիստերով լռեցնե՞ն, չի՛ ստացվի»,- ասաց Աստղ Գալեյանը։

Հիշեցնենք, որ Գարիկ Գալեյանին պատասխանատվության ենթարկելու համար դատարան է դիմել ՀՀ ոստիկանությունը: Որպես հիմք՝ ՀՀ ոստիկանությունը ներկայացնում է այն, որ 2022 թվականի հունիսի 30-ին զոհված զինծառայողների բողոքի ակցիայի ժամանակ Գարիկ Գալեյանը չի ենթարկվել ոստիկանի օրինական պահանջին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
11:40 Երևանում ավտոբուս է կողաշրջվել. կա 11 վիրավոր
11:29 Արման Ծառուկյանը հարձակվել է մրցակցի վրա՝ մամուլի ասուլիսի ժամանակ
08:23 Հայկ Սարգսյանի պահվածքը սկսել է տարօրինակ թվալ․ «Իրավունք»
22:44 Միջազգային աճուրդում հաջողվել է ձեռք բերել Ավրորա Մարդիգանյանի նորահայտ բնօրինակ լուսանկարը
18:35 Հրդեհ՝ Վանաձորում․ հրշեջները կանխել են կրակի տարածումը, ապա մարել․ կա վիրավոր
11:13 Արտաշատի խճուղում 43-ամյա վարորդը «Toyota»-ով վրաերթի է ենթարկել փողոցն արգելված հատվածով հատող՝ ազգությամբ հնդիկ հետիոտնի
17:30 Կառավարությունն առաջարկում է երեխաների տեղափոխման կանոնների խախտման տուգանքը 5 հազարից դարձնել 20 հազար դրամ