Ներքին 2 տարի առաջ - 17:16 11-10-2024

ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի հատուկ պահպանվող տարածքում ավտոմեքենա են թալանել. shamshyan.com

Հոկտեմբերի 2-ին հերթական ավտոմեքենայի թալանման դեպքն է տեղի ունեցել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի պարեկների հսկողության տակ գտնվող հատուկ պահպանվող տարածքում՝ ժողովրդի լեզվով ասած՝ «պլաշչադկայում»:

Այդ օրը ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է ահազանգել Կոտայքի մարզի բնակիչ 28-ամյա Լևոն Գ.-ն և հայտնել, որ 3 օր առաջ Կոտայքի մարզում ավտովթար է տեղի ունեցել, ինչի հետևանքով իր «BMW» մակնիշի ավտոմեքենան նույնպես տեղափոխվել է Աբովյան քաղաքում գտնվող հատուկ պահպնավող տարածք:

Լևոն Գ.-ի ահազանգով ժամանել են ոստիկանության Կոտայքի բաժնի հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանության տեսուչի գլխավորությամբ:

Պարզվել է, որ գողությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 2-ն ընկած ժամանակահատածում՝ Աբովյան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում գտնվող ՀՀ Կոտայքի մարզի գումարտակի պարեկային ծառայության և ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնին հարակից ավտոկայանատեղիից:

«BMW»-ի վրայից գողացել են էլեկտրական մարտկոցը, սպոլերը, և «Bosch» մոդելի ձայնային ազդանշանները:

Դեպքի փաստով ոստիկանության Կոտայքի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ