Ուղիղ եթեր
Արտաքին Ներքին 2 տարի առաջ - 12:11 10-10-2024

ԱՊՀ երկրները միասին քրեակատարողական ծառայության համար կադրեր կպատրաստեն

ԱՊՀ մասնակից պետությունների քրեակատարողական ծառայությունների համար կադրերի պատրաստման մասին համաձայնագիրը կստորագրվի։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստին։

«Համաձայնագրի կնքումը նպատակ է հետապնդում ժամանակակից աշխարհի մարտահրավերներին համապատասխանող ԱՊՀ ՔԿ ծառայությունների համար բարձր մակարդակի կադրերի պատրաստում, ինչպես նաև տվյալ բնագավառում փոխգործակցության արդյունավետ մեխանիզմների ստեղծում»,- ասված է որոշման մեջ։

Նախատեսվում է, որ տվյալ բնագավառում ԱՊՀ պետությունների միջև համագործակցությունը կիրականացվի իրավասու մարմինների միջոցով՝ ներպետական օրենսդրության և միջազգային պարտավորությունների համաձայն:

Նշվում է, որ քրեակատարողական ծառայությունների համար կադրերի պատրաստումը կիրականացվի ընդունող կողմի կրթական հաստատությունների ծրագրերի՝ օրենսդրությամբ սահմանված չափանիշների և սահմանափակումների պահպանմամբ, իսկ ուսուցման թեկնածուների ընտրությունը կիրականացնի ուղարկող ԱՊՀ երկիրը:

Ըստ փորձագիտական գնահատականի` համաձայնագրի ստորագրումը կնպաստի ԱՊՀ մասնակից պետությունների քրեակատարողական ծառայությունների համար բարձր որակավորում ունեցող կադրերի պատրաստմանը:

Ամենից շատ դիտված

16:51 Եկել մեր տուն, հաց է կերել, հետևից հայհոյանքներ է հնչեցրել. ինչից է սկսվել Շիրակի փողոցի արյունալի կռիվը
22:29 Էլիզ Մելիքյանը՝ ընտանիքի հետ չշփվելու մասին․ «Իմ պատկերացրած ընտանիքն այլ է»
19:49 Սոցիալական խմբերին կենսաչափական նոր անձնագրերն ու նույնականացման քարտերը կտրամադրվեն անվճար. Արփինե Սարգսյան
22:03 Էլեն Սաֆարյանը հրապարակել է իր հարսանիքի առաջին տեսանյութը
20:31 ՔՊ նոր պատգամավորը 2020–ին դեմ էր, որ Քարվաճառն ու Քաշաթաղը հանձնվեն
14:00 Նախ Փաշինյանի բռնությունից պիտի ազատվեն, հետո նախագիծ բերեն ԱԺ
15:30 Իրավապահ ընտանիք. կամ որոշումներ են կայացնում, կամ խորհուրդներ են տալիս
23:21 Հնդկաստանում փոթորիկ է մոլեգնում. 7 մարդ զոհվել է, 180 հազար մարդ՝ տարհանվել
14:14 Իսպանիայում երկու արագընթաց գնացքի բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 39-ի
19:40 Ես եմ որոշում՝ ով կպատասխանի Ձեր հարցին, մի քիչ կմեծանաք, կհասկանաք. Փաշինյանը՝ Գառնիկ Դավթյանին

Ձեզ գուցե հետաքրքրի