Արտաքին 2 տարի առաջ - 11:12 08-10-2024

Ադրբեջանը ձգձգում է Հայաստանի հետ խաղաղության գործընթացն ու բարձրացնում բախումների վերսկսման վտանգը

Իսպանիայի խորհրդարանի պատգամավոր Ջոն Ինյարիտուն կարծում է, որ Ադրբեջանը միտված չէ Հայաստանի հետ կայուն խաղաղության հասնելուն։

«Արմենպրես»-ին տված հարցազրույցում, անդրադառնալով խաղաղության պայմանագիրը համաձայնեցված կետերով ստորագրելու Հայաստանի առաջարկն Ադրբեջանի կողմից մերժելու հարցին, Ջոն Ինյարիտուն նշել է, որ Ադրբեջանն այդպիսի մարտավարությամբ նպատակ ունի Հայաստանին զիջումներ պարտադրել։

«Ադրբեջանի այդ դիրքորոշումը, հավանաբար, բխում է ինչպես այդ երկրի քաղաքականությունից, այնպես էլ բանակցությունների նկատմամբ նրա ունեցած ավտորիտար մոտեցումից»,-նշել է պատգամավորը:

Ինյարիտուի գնահատմամբ՝ Հայաստանի առաջարկն Ադրբեջանի կողմից մերժելը կարող է պայմանավորված լինել չլուծված հարցերի նկատմամբ վերահսկողության պահպանման և Հայաստանին հետագա զիջումների մղելու նպատակադրմամբ:

Նա, այդուհանդերձ, ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, թե որքան կարևոր է գիտակցելը, որ նույնիսկ համաձայնագրի ստորագրումն անպայմանորեն չի երաշխավորում Ադրբեջանի հավատարմությունը դրան։

«Մենք դա տեսել ենք նախկինում, մասնավորապես՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ համաձայնագրի դեպքում, որն Ադրբեջանը բազմիցս խախտել է։ Այս խախտման հետևանքներն են Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած էթնիկ զտումները և Արցախի քաղաքացիական անձանց և առաջնորդների շարունակվող անօրինական կալանավորումը Բաքվում, որոնք օգտագործվում են որպես բանակցություններում սակարկությունների առարկա և որպես նվաստացման ձև Հայաստանի դեմ»,-նկատել է Ջոն Ինյարիտուն:

Վերջինիս կարծիքով՝ խաղաղության պայմանագրի շուրջ Ադրբեջանի մարտավարությունը կարող է լուրջ հետևանքներ ունենալ, քանի որ դա ձգձգում է խաղաղության գործընթացը, մեծացնում անորոշությունը և բարձրացնում բախումների կամ սահմանային միջադեպերի վերսկսման վտանգը։

«Այն ազդարարում է կայունությանն առաջնահերթություն տալու կամ հակամարտությունից տուժածների հումանիտար կարիքները լուծելու հանձնառության բացակայության մասին Ադրբեջանի մոտ, ինչը խաթարում է խաղաղ կարգավորմանն ուղղված ցանկացած առաջընթաց»,-ընդգծել է իսպանացի պատգամավորը:

Առավել մանրամասն՝ այստեղ։

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
20:47 Էկոպարեկները հայտնաբերել են Սիսիանի անտառներում մոլորված երեխաներին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
21:12 Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է
19:45 Աննա Հակոբյանը փորձում է մեղավորներ փնտրել դրսում, մինչդեռ գլխավոր մեղավորն իրենց տանն է․ Սոֆյա Հովսեփյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին