Ներքին Նրանց կարծիքով 1 տարի առաջ - 16:48 06-10-2024

Քաղաքական պատվեր էր. հարցում՝ Սերժ Սարգսյանին արդարացրած դատավորի մասին

Դատավոր Վահե Միսակյանի լիազորություններն օրեր առաջ դադարեցվեցին։ Այս մասին հայտարարել էր ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը։

Նշենք, որ դատավորի նկատմամբ վարույթը հարուցվել էր Վազգեն Մանուկյանի գործով դատավարական ժամկետների խախտման պատճառաբանությամբ:

Հիշեցնենք, որ դատավոր Վահե Միսակյանի վարույթում են գտնվել մի շարք աղմկահարույց գործեր, այդ թվում՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործը, որով դատավորը արդարացման դատական ակտ է կայացրել, ինչն էլ հանրության շրջանում հիմք է հանդիսացել կարծելու, թե դատավորի գործունեությունը կասեցրել են Սերժ Սարգսյանին արդարացնելու պատճառով։

Oragir.News-ը հարցի վերաբերյալ լսել է անցորդների կարծիքը։

«Որովհետև միակողանի դատեց, անարդար դատավարություն էր»,- ասաց անցորդներից մեկը։

«Նման դատավորներին պետք է մաքրել»,- նշեց մեկ այլ քաղաքացի։

Մանրամասները՝ տեսանյութում։