Ներքին 2 տարի առաջ - 17:30 04-10-2024

Քոլեջները «սպառնո՞ւմ» են ավագ դպրոցներին․ ինչու է ԿԳՄՍՆ արգելում դպրոցից քոլեջ տեղափոխվելը

Oragir.News-ի հետ զրույցում շատ ծնողներ դժգոհում են, որ եթե երեխան որոշել է ուսումը շարունակել ավագ դպրոցում, սակայն հետո ինչ-որ պատճառներով ցանկացել է ուսումը շարունակել քոլեջում, ավագ դպրոցի փոխարեն, չի կարողանում, կառավարության որոշմամբ՝ արգելվում է։

«Խայտառակ որոշում է։ Մի շաբաթ դպրոց գնալուց հետո, երեխաները հասկանում են, որ իրենցը չէ, չեն կարողանում դուրս գալ, գնալ քոլեջ։ Ու ստիպված պիտի մեկ տարի սպասեն, որ կարողանան դուրս գալ։ Այդ դեպքում էլ ծնողը տուգանվում է։ Մի խոսքով՝ սարսափելի խառնաշփոթ»,- ասաց ծնողը։

Մեկ այլ ծնող էլ նշեց, որ այս որոշման պատճառով՝ քոլեջներում նույնիսկ ազատ տեղերի առկայության դեպքում աշակերտները չեն կարողանում ավագ դպրոցներից տեղափոխվել քոլեջներ։

«Եթե երեխան որոշում է, որ չի ուզում գնալ ավագ դպրոց, պետք է մեկ տարի ուղղակի նստի տանը, հետո կարողանա դիմել քոլեջ։ Այդ մեկ տարվա ընթացքում, երբ երեխան չի հաճախում դպրոց, ծնողը հետո ստիպված է բացատրություն գրել։ Բայց չես կարող ստիպել երեխային գնալ ավագ դպրոց, ոչ թե քոլեջ։ Սա չափազանց սխալ մոտեցում է»,- նշեց մեր զրուցակիցը։

Oragir.News-ը թեմայի վերաբերյալ մեկնաբանություն ստանալու համար կապ հաստատեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության տեղեկատվության բաժնի պետ Կարինե Մանուկյանի հետ, ով նշեց, որ այդ որոշումը եղել է վաղուց, և դա քոլեջների և ուսումնարանների ընդունելության կարգն է։

«Դա մասնագիտական կրթություն է․ երբեք հնարավոր չի եղել դպրոցից տեղափոխվել քոլեջ։ Հակառակը հնարավոր է։ Օրինակ, եթե հիմա քոլեջ է գնում երեխան մեկ ամիս, սեպտեմբերին ընդունվում է, մենք խոսում ենք հիմնական կրթության, այսինքն՝ 9-րդ դասարանի հիմքով, գնում է մեկ ամիս քոլեջ կամ ուսումնարան, հետո հասկանում է, որ սխալվել է, ինքը միշտ կարող է վերադառնալ դպրոց։ Հակառակը հնարավոր չէ»,- ասաց նա։

Ըստ նրա՝ այդպես է նախատեսված ընդունելության կարգով։ Նրա խոսքով՝ հայտարարվում է ընդունելություն, սահմանվում է ժամկետ։ Եթե դիմորդը չի դիմել այդ ընթացքում, ուրեմն՝ այլևս չի կարող։

«Քոլեջն ամեն դեպքում՝ մասնագիտական կրթություն է, երեխան պետք է մասնագիտության հարցում կողմնորոշված լինի, դրա համար ընդունելություն է հայտարարվում։

Նախարարությունը չի ասում՝ մեկ տարի սպասել, այլ անհրաժեշտ է համարում, որ աշակերտն այդ մեկ տարին հաճախի հանրակրթական դպրոց, կրթություն ստանա, դրանից հետո կարող է դիմել ուր ցանկանա»,- ասաց պաշտոնյան, հավելելով, որ ծնողը տուգանվում է, երբ երեխան դուրս է մնում կրթությունից։

«Տուգանքը դրան է վերաբերվում։ Եթե երեխան կրթական պրոցեսի մեջ է, նման բան չի կարող լինել»,- եզրափակեց նա։

Այդուհանդերձ՝ հաշվի առնելով ծնողների դժգոհությունները, կարելի է ենթադրել, որ ԿԳՄՍՆ ապառանալիք է համարում քոլեջներն ու ուսումնարաններն ու մտավախություն ունի, որ ավագ դպրոցները կդատարկվեն։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան