Ներքին 1 տարի առաջ - 11:21 04-10-2024

Արագածի անտառպետությունում առաջացած հրդեհի հետևանքով այրվել է մոտ 120 սոճենի և կենսունակությունը կորցրել մոտ 850 ծառ․ shamshyan.com

Սեպտեմբերի 30-ին հրդեհ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունից ոստիկանության Արագածի բաժին են ստացվել փաստաթղթեր այն մասին, որ քրեական վարույթ է նախաձեռնվել սեպտեմբերի 4-ին Արագածի անտառպետությունում առաջացած խոշոր հրդեհի փաստով։

Ըստ այդ փաստաթղթերի՝ Արագածի անտառպետության 2-րդ պահաբաժնի 5-րդ քառակուսու 1-ին տեղամասում սեպտեմբերի 4-ին ժամը 13։30-ին առաջացել է հրդեհ, որի արդյունքում շուրջ 0.6 հա. տարածքում այրվել են սոճենի տեսակի մոտ 120 հատ ծառեր՝ մինչև աճի դադարեցում և կենսունակությունը կորցրած մոտ 850 հատ մասնակի վնասված ծառեր:

Սեպտեմբերի 17-ին կատարված տեղազննման արդյունքում հրդեհի հետևանքով մինչև աճի դադարեցման աստիճանը վնասվել են թվով 146 սոճենի տեսակի ծառեր, կազմվել է վնասի հաշվարկը և հաշվարկվել է պետությանը (բնությանը) պատճառված 4 մլն 392 հազար դրամի վնաս:

Դեպքի փաստով ոստիկանության Արագածի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Ապարանի քննչական բաժին:

Մանրամասները՝ սկբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից