Ներքին 1 տարի առաջ - 23:18 02-10-2024

Լիբանանում հայ քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչները հրատապ նիստ են գումարել

Հայ քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչները այսօր՝ հոկտեմբերի 2-ին, հրատապ նիստ են գումարել։ Հայտնում է ՀՅԴ կուսակցությունը։

«Քննարկելէ ետք շրջանային մակարդակի վրայ արձանագրուող վտանգաւոր մագլցումներն ու Լիբանանի մէջ տիրող պատերազմական իրավիճակը, հայ քաղաքական կուսակցութիւններու ներկայացուցիչները արձանագրեցին.

1.-Կը դատապարտեն Իսրայէլի կողմէ լիբանանեան զանազան շրջաններուն մէջ կատարուող օդային յարձակումներն ու դէպի հարաւային Լիբանան ցամաքային ներխուժման փորձերը։ Իսրայէլեան յարձակումները կը խլեն բազմաթիւ լիբանանցի քաղաքացիներու կեանքերը, տեղահան կը դարձնեն հարիւր հազարաւոր գաղթականներ եւ կը սպառնան Լիբանանի տարածքային ամբողջականութեան։

2.-Կը դատապարտեն իսրայէլեան ուժերուն կողմէ իրականացուած Հըզպալլայի ընդհանուր քարտուղար սէյիտ Հասան Նասրալլայի սպանութիւնը՝ միաժամանակ մերժելով քաղաքական ղեկավարներու ֆիզիքական չէզոքացման Իսրայէլի վարած անսանձ քաղաքականութիւնը։

3.-Միջազգային ընտանիքէն կ՛ակնկալեն ճնշում բանեցնել Իսրայէլի վրայ՝ դադրեցնելու համար յարձակումները եւ վերջ դնելու լիբանանեան տարածքներուն նկատմամբ բոլոր տեսակի ոտնձգութիւններուն։

4.-Կոչ կ՛ընեն լիբանանեան կողմերուն ցուցաբերելու առաւելագոյն զսպուածութիւն եւ ծայր աստիճան զգուշաւորութիւն՝ չներքաշուելու համար ներքին որեւէ սադրանքի։

5.-Կը թելադրեն հայկական բոլոր բարեսիրական կազմակերպութիւններուն՝ երկրին մէջ զանգուածային տեսք ստացած գաղթականութեան երեւոյթին դիմաց անհրաժեշտ ծրագիրները մշակելու եւ համադրուած աշխատանք տանելու ստեղծուելիք զանազան կարիքներուն ընդառաջ։

6.-Կը վերաշեշտեն պահպանելու լիբանանահայ համայնքի միասնականութիւնը՝ յատկապէս ներկայ դժուար փուլին, բարդ կացութեան ստեղծած պայմաններուն մէջ, կուտակուող ճգնաժամերու հետեւանքները կարենալ նպատակաուղղուած ձեւով յաղթահարելու։

Պատերազմական իրավիճակի ներկայ հանգամանքները նկատի ունենալով հայ քաղաքական կուսակցութիւնները պիտի շարունակեն գումարել յաճախակի հանդիպումներ՝ բազմացող մարտահրաւէրները համակարգուած ձեւով դիմակայելու համար»,- ասվում է ՀՅԴ կուսակցության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի