Ուղիղ եթեր
Արտաքին 2 տարի առաջ - 13:16 01-10-2024

Իրանում հեղեղումները 15 մարդու կյանք են խլել

Իրանի հարավում Հալիլ գետի վարարման հետևանքով զոհերի թիվը հասել է 15-ի։ Ըստ Քերմանի նահանգի Ջիրոֆթ քաղաքի իշխանությունների՝ հայտնաբերվել է վերջին անհետ կորածի մարմինը։ Այս մասին հաղորդում է IRNA գործակալությունը։

Քաղաքի ղեկավար Ահմադ Բոլանդնազարը գործակալությանը հայտնել է, որ որոնողական աշխատանքները դադարեցվել են։ Անհետ կորածներին գտնելու աշխատանքներում ներգրավված են եղել Իրանի Կարմիր մահիկի ընկերության փրկարարական խմբեր, կամավորական խմբեր, քաղաքապետարանի աշխատակիցներ և սովորական քաղաքացիներ։

Բոլոր զոհերը, բացի մեկից, Աֆղանստանի քաղաքացիներ են։

Ըստ հրապարակման՝ հեղեղման պահին նրանք իրենց ընտանիքների հետ աշխատում էին այգում, իսկ երեխաները խաղում էին գետում։

Ամենից շատ դիտված

16:51 Եկել մեր տուն, հաց է կերել, հետևից հայհոյանքներ է հնչեցրել. ինչից է սկսվել Շիրակի փողոցի արյունալի կռիվը
22:29 Էլիզ Մելիքյանը՝ ընտանիքի հետ չշփվելու մասին․ «Իմ պատկերացրած ընտանիքն այլ է»
19:49 Սոցիալական խմբերին կենսաչափական նոր անձնագրերն ու նույնականացման քարտերը կտրամադրվեն անվճար. Արփինե Սարգսյան
22:03 Էլեն Սաֆարյանը հրապարակել է իր հարսանիքի առաջին տեսանյութը
20:31 ՔՊ նոր պատգամավորը 2020–ին դեմ էր, որ Քարվաճառն ու Քաշաթաղը հանձնվեն
23:21 Հնդկաստանում փոթորիկ է մոլեգնում. 7 մարդ զոհվել է, 180 հազար մարդ՝ տարհանվել
19:40 Ես եմ որոշում՝ ով կպատասխանի Ձեր հարցին, մի քիչ կմեծանաք, կհասկանաք. Փաշինյանը՝ Գառնիկ Դավթյանին
16:44 Եթե մենք մեր էմոցիաներին տուրք տանք, կարող ա էդ մարդուց շատ քիչ բան մնա. Նարեկ Կարապետյան
19:31 Խոշոր հրդեհ՝ Սևանում. հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը
20:13 Քաղաքական առաջարկ եմ անում. մեզ իշխանությունից հեռացնելու միակ ձևը քվեարկությունն է. Արարատ Միրզոյան