Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 18:36 27-09-2024

Որդիս 12 օրվա զինծառայող էր, տարել էին առաջին գիծ. զոհվածի հայր

Սեպտեմբերի 27-ին՝ 44-օրյա պատերազմի սկսվելու տարելիցին, բազմաթիվ քաղաքացիներ են այցելել Եռաբլուր զինվորական պանթեոն, խնկարկել իրենց հարազատների հիշատակը։

«Եռաբլուր» զինվորական պանթեոնում է 44-օրյա պատերազմում զոհված Էդգար Զաքարյանի հայրը՝ Սևակ Զաքարյանը, Oragir.News-ի հետ զրույցում խոսեց որդու կիսատ մնացած երազանքների և գործող իշանության վարած քաղաքականության մասին, որն ինչպես ինքն է ասում՝ խլեց մի ամբողջ սերունդ։

«4 տարի առաջ այս օրը վերջին հանգիստ գիշերն էր։ Էդգարս օգոստոսի 24-ին զորակոչվել է բանակ։ Ընդամենը 12 օրվա զինծառայող էր, մինչև դա եղել է կարանտինում, սեպտեմբերի 15-ին տեղափոխվել է Հադրութ, 12 օր անց կռիվը սկսվել է և առաջին պահից եղել է առաջնագծում»։

Նրա խոսքով՝ 4 տարի ապրում են ցավի, կարոտի զգացումով։ Սփոփվում են Էդգարի մանկական հուշերով և նրանով, որ որդու մարմինը գտել են, հուղարկավորել․

«Տղայիս մարմինը ընկերն է գտել, եթե նա այդտեղ չլիներ, մյուսների նման Աստված գիտի, թե երբ կգտնեին։ Շատ մարդիկ, շատ ծնողներ ամիսներ անց գտան, կան, որ մինչև այսօր չեն գտել։ Անհույս ապրում են, չգիտեն՝ գերի է, չգիտեն՝ զոհվել է»։

Հերոսի հայրը պատմեց, որ կինը որդու զոհվելուց որոշ ժամանակ անց գտել է նրա մանկական բլոկնոտը, որի մեջ գրված է եղել․ «Սպասիր ինձ ես ետ եմ գալու», և այդ խոսքերը փորագրվել են նրա տապանաքարին։

Փա՜ռք հանուն հայրենիքի ընկած հերոսներին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան