Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 12:10 26-09-2024

Էսօր դժվար ա գտնել մի ապրանք, որը երկակի նշանակության չէ, սա ներկրման համար պրոբլեմ է

Կառավարությունը փոփոխություններ է առաջարկում երկակի նշանակության ապրանքների արտահանման ոլորտի օրենքներում, որով դյուրացնում են արդեն իսկ փորձաքննության ենթարկված և երկակի կամ ռազմական նշանակության չճանաչված ապրանքների մաքսային ձևակերպումների կարգը։

Նիստը վարող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խոսքո՝ այսօր դժվար է գտնել մի ապրանք, որը երկակի նշանակության չէ և դա ներկրման համար պրոբլեմ է։

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը կոչ արեց տնտեսվարողներին՝ նայել ՊԵԿ կայքը, որտեղ հրապարակված են ցանկերը. «Որպեսզի այդ ապրանքատեսակների մասով լրացուցիչ ժամանակ ու ֆինանսական ռեսուրս ծախսելու կարիք չլինի, և անցնեն մաքսազերծման հաջորդ փուլերին»։

ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանն էլ նշել է, որ փորձաքննության ենթարկվող ապրանքների զգալի մասի դեպքում պարզվում է, որ դրանք ռազմական կամ երկակի նշանակության չեն, սակայն գործընթացը պետք է իրականացվի՝ մաքսային հայտարարագրումն իրականացնելու նպատակով։ Դա ենթադրում է ֆինանսական և վարչարարական ծախսեր։ 1 օրվա ընթացքում փորձաքննության իրականացման վճարը հավատարմագրված 2 ընկերությունները սահմանել են, համապատասխանաբար, 48․000 և 60․000 դրամ։ Ուստի այս նախագծով դյուրացնում են կարգը։

Ամենից շատ դիտված

18:26 Իրանում մահապատժի է ենթարկվել 23-ամյա կինը, ով ինքնապաշտպանվել է սեռական ոտնձգությունից
16:52 Ինչ քննարկման է մասնակցել Փաշինյանի դուստրը Արդարադատության նախարարությունում
23:37 Քաղբանտարկյալների հարցի վերաբերյալ ունենք լուծումներ․ Արամ Վարդևանյան
18:49 Իմ սեր. երգիչ Անդրեից բաժանվելուց հետո Անի Օհանյանը դստեր հետ նոր կադրեր է հրապարակել
22:56 Մոսկվան կարող է նոր զnրահավաք անցկացնել աշնանը․ Զելենսկի
14:36 Ֆրանսիայի ամենամեծ ատոմակայանի երեք ռեակտորները փակվել են մեդուզաների պատճառով
20:13 Բնակարաններ՝ նորընծա սպաներին. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
14:28 Թոշակս 10 հազար դրամով ավելացրին, բայց նպաստից զրկեցին․ առաջին կարգի հաշմանդամի պատմությունը
21:54 Ամենաթանկ մարդիկ. ինչպես է Արամ Մելիքյանը կնոջ հետ փայլել հարսանյաց արարողությանը
17:16 Օրը ցերեկով, ինքնաձիգներով․ վերջին ամիսների ամենաաղմկահարույց կրակոցների քրոնիկոնը