Ներքին 1 տարի առաջ - 16:23 25-09-2024

Ծխախոտ արտադրող ընկերությունը թաքցված հարկերից պետբյուջե է վերականգնել մոտ 289 մլն դրամ

ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով քննվող քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել են ՍՊ ընկերության կողմից առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպքի հանգամանքները, այդ թվում՝ պետությանը պատճառված վնասի չափը: Այս մասին հայտնում են ՔԿ-ից:

ՀՀ քննչական կոմիտեի քննիչների և ՀՀ պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցների կողմից ուսումնասիրության են ենթարկվել ՍՊ ընկերության կողմից ՀՀ տարածք ներմուծված, ծխախոտի արտադրության մեջ կիրառվող ապրանքների տեսակները և քանակները, որոնք համադրվել են ընկերության կողմից արտադրված և իրացված ծխախոտի արտադրանքի քանակի հետ:

Ուսումնասիրությամբ պարզվել է, որ նշված ՍՊ ընկերության կողմից ներմուծված հումքի արդյունքում ստացվող արտադրանքի և հայտարարագրված արտադրանքի իրացման քանակների մեջ առկա են էական շեղումներ։

Կատարված նախնական հաշվարկի համաձայն` ՍՊ ընկերության կողմից թերհայտարարագրվել է ծխախոտի մասով իրացման շրջանառությունը, որի արդյունքում չի հաշվարկվել և պետական բյուջե չի վճարվել առանձնապես խոշոր չափերով հարկ։

Իրականացված վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում հիմնավորվել է ծխախոտ արտադրող ընկերության կողմից առանց համապատասխան հարկային հաշիվների ծխախոտի իրացման և դրա արդյունքում իրացման շրջանառության թերհայատարարագրման հանգամանքը, ինչպես նաև՝ չհաշվարկված հարկային պարտավորության չափը, և ընկերությանն առաջադրվել է պետական բյուջե վճարման ենթակա լրացուցիչ հարկային պարտավորություն:

Պետությանը պատճառված վնասից նախաքննության ընթացքում պետական բյուջե է վերականգնվել 288,824,465 դրամ։

Նախաքննությունը շարունակվում է:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից