Միտք Ներքին 2 տարի առաջ - 16:10 20-09-2024

Վախկոտ օրինախախտը. Էդգար Ղազարյան

Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Վախկոտ օրինախախտը

Արդեն երկրորդ շաբաթն է, որ ՀՀ կառավարությունը ձեռնպահ է մնում 2024 թվականի սեպտեմբերի 6-ին տեղի ունեցած ՀՊՏՀ ռեկտորի ընտրության արդյունքները հաստատելու որոշումից՝ հաշվի առնելով այն օրենսդրական և ընթացակարգային խախտումները, որոնք արձանագրվել էին այդ գործընթացում։ Արդյունքները չհաստատելը բավարար չէ, երբ օրենսդրությունը նման դեպքերի համար նախատեսում է նոր ընտրության կամ մրցույթի կազմակերպում։

ՀՊՏՀ կառավարման խորհրդի նախագահի պաշտոնն ապօրինի զբաղեցնող Վահագն Խաչատուրյանը մինչև օրս վախենում է ստորագրել այդ օրվա նիստի արձանագրությունն ու որոշումները, որոնք սեպտեմբերի 19-ի դրությամբ դեռևս հրապարակված չեն ՀՊՏՀ կայքում և չեն տրամադրվում ինձ՝ գրավոր հարցումները թողնելով անպատասխան՝ խոչընդոտելով դրանց դատական կարգով բողոքարկման հնարավորությունն ու իմ իրավունքը։»։

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում