Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 23:17 14-04-2023

Էս ի՞նչ վախկոտ տղա ես, ա՛յ Քյարամյան կոչեցյալ․ անհետ կորած զինծառայողի մայր

«Արհամարհվածը իրենք են, որովհետև հոգեարժեք չունեն։ Եթե իրենք իրենց հայ չեն զգում, ուրեմն առանց հոգեարժեքի ապրող մարդիկ են։ Ցավալին այն է, որ այս իշխանության ներկայացուցիչները ծնողների մասին ասում են, իբր մենք կաշառվել ենք Քոչարյանի կողմից»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց անհետ կորած զինծառայող Արայիկ Բաղդասարյանի մայրը՝ Գոհար Դավթյանը։

Նշենք, որ այսօր՝ ժամը 15։00-ին, Քննչական կոմիտեի մոտ հրավիրված ասուլիսից հետո զոհված զինծառայողների ծնողները դադարեցրին 24-ժամյա նստացույցը։ Նախորդ օրը ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը չէր պատասխանել ծնողներին և հեռացել էր՝ շրջապատված ոստիկաններով, իսկ ծնողները շշեր էին նետել նրա ուղղությամբ։

«Ամոթ ա էլի, էդ աստիճան սո՞ւտ։ Սրանք ամեն տեսակ կեղծիքի ու ստի պատրաստ են։ Որ իրենք կեղտոտ են, ուզում են մեզ էլ կեղտոտել։ Մենք պահանջատեր ենք ու պետք է իմանանք՝ մեր հանդեպ բռնություն կիրառած ոստիկանները պատժվելու են, թե ոչ»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
19:26 Վարդուհի Վարդանյանի թոռնուհին նշում է 4-ամյակը
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան