Ներքին 2 տարի առաջ - 23:20 18-09-2024

Հրապարակից վերև ինչխոր տայգա էղնի. գյումրեցի

Չնայած այն հանգամանքին, որ Գյումրիի քաղաքապետարանի սոցցանցի էջում պարբերաբար հրապարակումներ են լինում աղբահանության աշխատանքների վերաբերյալ, բայց Oragir.News-ը քաղաքի տարբեր թաղամասերից ստանում է դժգոհություններ։

75-ամյա Զոյա Սարգսյանը, ով ապրում է Մանուշյան փողոցում, ասում է` հրապարակից վերև ինչխոր տայգա էղնի։



«Տպավորություն է, որ էստեղ մարդ չի ապրում։ Աղբը շաբաթներով լցրած կմնա, տներս կլցվի արդեն։ Շները մե կողմից, առնետները մյուս կողմից։ Երկրորդ քաղաքն է, բայց հեչ երկրորդ քաղաքի տեսք չունի... լուսավորություն չկա, 6-ից հետո դուրս գաս շների բաժին կդառնաս։ Ես մի բանի վրա եմ զարմացած, որ համերգի, եսիմ ինչ գրող ու ջանդամի համար փող կա, էս երկրորդական թաղերի համար չկա, գոնե շաբաթը մեկ գան մաքրեն։ Չկա մի էդպիսի բան, որ ասեմ այ էս մի բանը լավ են արել»,- Oragir.News-ի հետ զրույցում ասում է տիկին Զոյան։



Քնարիկ Մկրտչյանն էլ Սավոյան փողոցում է ապրում։ Իրենց թաղամասում էլ է նույն խնդիրը։

«Կակ ռազ քաղաքապետարան էի գնացել, նկարել տարել եմ, որ տեսնեն ինչ մաքուր թաղամաս է։ Էդքան բողոքում ենք, էդքան խոսում ենք մի օգուտ չկա։ Անտերի երկիր է, ամեն մարդ ձվածեղը կնայե, որ կրակը իրա ձվածեղի տակ քաշե։ Էս թաղը միշտ էլ աչքաթող է արված...ասֆալտ չկա, լուսավորություն չկա, աղբը ոտքի է հետ է գնում։ Ամբողջ ամառը անցավ, մենք պատուհան չկարողացանք բացել։ Մի քանի օր առաջ զանգել էի թեժ գծին, ասում են` անվնաս շներ են։ Անվնասը ո՞րն է, որ ես չեմ հասկանում, կամ իրենք լավ չեն բացատրում։ Քաղաքում թափառող շները մարդկանցից շատ են, քաղաքապետն ասում էր` շներին դեմքով գիտի։ Ես էլ ասում եմ` մենք շներին դեմքով գիտենք, իրանք էլ մեզ գիտեն»,- նշեց տիկին Քնարիկը։



Պատկերը նույնն է Մարգարետ Թետչերի, Կոշտոյան փողոցում։

Բնակիչներն ասում են` ամբողջ քաղաքը աղբի մեջ կորել է, իսկ քաղաքապետարանի կոմունալ բաժինը ծաղիկ ջրելով է զբաղված։


Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան